Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Բաքվին

Հասարակություն

«Փաստինֆո»-ն գրում է․

ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին։

Իշխանությունները դիմումին ձեւանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում է բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։

Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն՝ կեղծ են։

Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։

Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։

 

Հետեւաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։

Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցիներին։ Ի դեպ, կիրանցեցիները կարող են դիմել նաեւ ՄԻԵԴ, քանի որ առ այս պահը իրավական որեւէ որոշում չկա՝ անձանց սեփականությունը բռնագրավելու եւ այլ պետության հանձնելու վերաբերյալ։

 

https://iravunk.com/sim/?p=286657&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին