Արցախահայությանը վերացման վտանգի տակ կդնեք. Ահազանգում է արցախահայ փաստաբանը

Հանդիպում

Իրավապահները նախօրեիմ բիրտ ուժ կիրառելով կոտրել են Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները, որպեսզի առգրավվեն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական Camry ավտոմեքենան, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության։  Ինչպես եմ արձագանքում կատարվածին արցախահայերը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նախ նկատեց.

-Ինձ հայտնի չէ,թե քրեական վարույթի շրջանակներում նախաքննությունը ինչպիսի ապացուցողական միտում ունի։Հետևապես, ինչքանով է իրավաչափ ԱՀ նախագահի ծառայողական մեքենաի առգրավումը ,իրավական գնահատման տեսանկյունից չեմ կարող  օբյեկտիվ պատասխանել։Ընդհանուր առմամբ,գտնում եմ,որ Արցախի Հանրապետության մարմինների և համայնքների հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաները պետք է օգտագործողներից առգրավել,եթե կամավոր հիմունքներով չներկայացվեն ։Բանը նրանումն է, որ ԱՀ իշխանությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը,մասնավորապես ավտոմեքենաները, պետք է ՀՀ իշխանության հետ համագործակցությամբ կուտակեն ՝հանուն հանրային շահի։Մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ պաշտոնատար անձինք փաստորեն ձեռք են բերել  թանկարժեք  ավտոմեքենաներ ,իսկ սոցիալապես անապահով մարդիկ ,ունեցածն էլ լիովին կորցրել են։Արդյոք արդարացի է։Գիտեք, եթե Արցախի իշխանությունը,իրենց ավանդույթի համաձայն, անհոգ են  հայրենազրկված արցախցիների նկատմամբ, ապա այդ գործը պետք է կատարի Հայաստանի Հանրապետությունը։Ցավոք  Արցախի Հանրապետության գույքը դեռևս գտնվում է ապօրինի օգտագործողների մոտ։Նկատենք, որ Նախագահի ծառայողական մեքենայի առգրավումը բուռն արձագանք է գտել արցախահայության շրջանում։Մարդկանց մոտ այն տրամաբանությունն է տիրում,որ վերջապես ՀՀ ձեռնամուխ է եղել ավտոտրանսպորտների հավաքագրման գործընթացին։ Մեծ հիասթափություն կունենան Արցախցիները, եթե առգրավումը ավարտվի միայն նախագահի ծառայողական մեքենայի առգրավմամբ։Նման դեպում ,կարծում եմ խտրականության կամ թողտվության տարրեր նկատելի կլինեն։

- Նիկոլ Փաշինյանը արցախցիներին «մեղադրեց» միտինգի մատերիալ դառնալու մեջ։ Դուք որպես արցախցի ինչ կասեք այս մասին։
- Վարչապետի հայտարարություններում վիրավորանքի զգացողություն ունեմ;Եթե Արցախցիներից մասնակից են եղել , ամենևին չի նշանակում, թե բոլորն են համակարծիք Սրբազանի հետ;Իսկ դա նշանակում է ,որ վարչապետի դատողությունները չպետք է արցախահայության վերաբերյալ գնահատակաները  հավաքական իմաստ ունենան։Ակնհայտ է չէ,որ վերջին  հաշվով,ովքեր չեն ընդունում  Սրբազանի  շարժումը,չեն մասնակցել  հավաքներին ,շատ վիրավորական զգացողություն կունենան  միտինգի մատերիալ  գնահատականում։Այստեղ պետք է ընկալվի, որ հավաքների մասնակիցների ,ինչ որ թվակազմի  մարդկանց  շարժառիթում ընկած է  սոցիալական խնդիրների  անհամարժեք  վերաբերմունքը՝ ՀՀ իշխանության կողմից։Գիտեք,ընդհանրապես ,ես գտնում եմ , որ ՀՀ  իշխանության ներկայացուցիչները պետք է  խուսափեն արցախահայության հասցեին  զգայուն հայտարարություններ անելուց։Անթույլատրելի է ժողովրդի երկու  հատվածների մեջ տարբերակումներ դնել;Դա դրականորեն չի անդրադառնա առողջ հասարակություն ձևավորելու  անհրաժեշտությանը։Նկատենք, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո , Հայաստանում Արցախցիների նկատմամբ ատելության  խոսք գրեթե չկար։Ներկայումս էական տարբերություն կա։Հետևապես ,ինչով ենք հերքում այն դիտարկումը, որ արցախահայության հանդեպ հանրային  հարթակում  նկատելիորեն ատելության խոսքի առատությանը, չի նպաստել ՀՀ իշխանության ներկայացուցիչների կամ քաղաքական գործիչների վիրավորական հայտարարությունները։Պետք է գիտենալ,որ առողջ հասարակությունը,հայրենիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է։Իսկ եթե աղճատում ենք դրա բուն էությունը,ապա դժվար է բեկել մեր հայրենիքի տատասկ ճակատագիրը։

-Ի վերջո , ինչպե՞ս են տեսնում արցախահայերը իրենց ապագան : 

-Ապագան Հայաստանում անորոշ է։ Դրա պատճառը հարկավ,սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ անհամաչափ  վերաբերմունքն է քաղաքական իշխանության կողմից։Եթե արցախցիները համոզվեն, որ սոցիալական խնդիրները անհամաչափ լինելը  պայմանավորված է մեր հայրենիքի անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, ապա հոգ չէ կրել այդ պակասությունը։Սակայն մարդկանց մոտ չի պատկերավորում  ոգեշնչող հանգամանքներ։Կարծում եմ ,նրանք, որոնց չի  բավարարելու  իշխանության սոցիալական ծրագրերը, ստիպված են լինելու մեկնել Հայաստանից։ Իսկ այս դեպքում ,Արցախահայությանը վերացման վտանգի տակ կդնենք։ Բոլոր դեպքերում,կոչս մեկն է,մնալ հայրենիքում։ Հայրենիքը մեղավոր չէ ,մեղավորը նրանք են, ովքեր  չեն սիրում նրան։

https://iravunk.com/sim/?p=286623&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին