Այժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունքի»  զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հետաքրքրական է, որ Շվեյցարիայում հունիսի 14-15-ին կայացած «Խաղաղության գագաթնաժողով Ուկրաինայի համար» համաժողովի ժամանակ Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային սատարող հռչակագիրը` միանալով գլոբալ հարավի երկրներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

— Ընդհանրապես, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատերը չեն ստորագրել: Չեն ստորագրել, քանի որ դա մի ավելորդ շոու էր, եւ գուցե սկսել են մի փոքր վախենալ հայկական, այսպես կոչված, ներկայացուցիչները: Գործերն Ուկրաինայում լավ չեն ընթանում, ու դա առաջին հերթին` հենց Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների համար: Դա նրանց լուրջ վախերի տեղ է տալիս եւ փորձում են խուսափել նաեւ պատասխանատվությունից:

Առանց այն էլ այնքան մեղքեր եւ սխալներ են գործել: Քաղաքականություն չկա այստեղ, քանի որ ընդհանրապես բացակայում է «քաղաքականություն» բառը այս նորաթուխ անձանց մոտ, եւ նրանք գործում են` ըստ իրենց տվյալ օրվա տրամադրությունների: Դա ոչինչ չի նշանակում: Ո՛չ նշանակում է, որ նրանք աջակցում են Ռուսաստանին, ո՛չ նշանակում է` չեն աջակցում Ուկրաինային, ոչինչ չի նշանակում: Իմ կարծիքով` նրանց արարքները կորցրել են որեւէ մի արժեք:

— Հռչակագիրը նպատակ ուներ աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն երկու բանաձեւերին, որոնցից Հայաստանը ձեռնպահ մնաց համապատասխանաբար 2022 եւ 2023 թվականներին: Այդուհանդերձ, ո՞րն էր Ուկրաինային սատարող հռչակագրին չմիանալու հիմնական պատճառը:

— Սրանց հայացքները ինչ-որ մեկնաբանություն եւ լուրջ տեսակի հենք չունեն: Նրանց ասում են` մի ստորագրեք եւ չեն ստորագրում` առանց մտածելու, թե ՄԱԿ-ն ի՞նչ է գրել, ի՞նչ է ասել, եւ դեպի ու՞ր է տանում այդ ամենը: Ես լուրջ չեմ մոտենում Փաշինյան կոչվածի որեւէ մի քայլի, քանի որ նա կատարում է ըստ հրամանների՝ ինչ իրեն ասում են: Այժմ ասես ինչ-որ բաներ ասել են, եւ նա դա է անում: Այսինքն, ես զրկում եմ նրա խոսքերը քաղաքական որեւէ  իմաստից, հետեւանքից եւ այլնից, քանի որ նա չունի այդ հնարավորությունները եւ մտքերը:

Այսպիսի քայլից հետո` հիմա կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը գնում է Արեւմուտքի ուղղությամբ:

— Դա իրենց թվում է, թե Հայաստանը գնում է դեպի Արեւմուտքի կողմը, որովհետեւ այժմ տեսնում ենք, թե ինչ կարող է լինել դրա հետեւանքը: Միակ մեր փրկությունն է, որպեսզի դադարենք գնալ դեպի Արեւմուտքի կողմը, քանի որ վերջին մեր 200 տարվա պատմությունում մենք կարողացել ենք գոյատեւել շնորհիվ Ռուսաստանի:

Գուցե Ռուսաստանն ինչ-որ սխալներ է անում, ես հեռու եմ իդեալականացնելու Ռուսաստանի գործողությունները, հատկապես` այս փուլում, բայց քաղաքակրթական օրենքներ կան, եւ դրանք խոսում են այն մասին, որ դեպի Արեւմուտք գնալն այն է, ինչն այժմ կատարվում է: Այսինքն, մենք հանձնեցինք Արցախը, մենք հանձնում ենք արդեն Հայաստանի Հանրապետության հողերը եւ կորցնում ենք ամեն ինչ: Կորցնում ենք մեր պատմությունը: Դեպի Արեւմուտք գնալը մեզ մոտ նշանակում է դառնալ Թուրքիային ենթարկվող, այն էլ՝ լավագույն դեպքում:

— Ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարությում է, թե դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից:

— Իրեն ասել են, ինքն էլ կրկնել է: Ես հեռու եմ ՀԱՊԿ-ը իդեալական կազմակերպություն անվանելուց, բայց ո՞ւր է գնում, ՆԱՏՕ՞, ո՞վ է ընդունելու նրան այնտեղ, որտե՞ղ է նա ստանալու ինչ-որ մի աջակցություն: ՀԱՊԿ-ն առաջին հերթին ասոցացվում է ռուսական ռազմական ուժի հետ: Այնպես որ, այդ հայտարարությունը հերթական խաղն է, որ նա կատարում է Արեւմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի անմիջական հրամանների ներքո: Ուղղակի նա խամաճիկ է, որ կատարում է հրամանները: Շատ դժվար է այդ մարդու մասին խոսել լուրջ քաղաքագիտական մտքերով, տերմիններով եւ այլն: Ավելի մեծ հիմարություն դժվար էր մտածել:

— Իսկ Ձեզ համար պա՞րզ է, թե Բագրատ սրբազանի շարժումն ինչ դիրքորոշում ունի մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում, թե սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշում ունի:

— Շատ ճիշտ են անում, որ չեն ասում: Գիտեք, մեր քաղաքականապես ոչ այնքան զարգացած հասարակությունը, ով դեռ մի քանի տարի առաջ Փաշինյանին էր ընտրում, իսկապես, դժվարին փուլում է: Այժմ նրա դեմ պայքարի է դուրս եկել սրբազանը, ով շատ խելոք անձնավորություն է: Ես ինքս հարգանքով եմ մոտենում սրբազանի ասածներին, արածներին, որովհետեւ դրանք ենթարկվում են որոշակի ռազմավարության:

Նույն մարդիկ, որոնք տեսան՝ ինչպես է սրբազանը կազմակերպում այդ շարժումը, ասում են` դե գնում են դեպի Ռուսաստանի կողմ: Այստեղ հարց է առաջանում, իսկ որտե՞ղ գնան, Թուրքիա՞: Սա եւս մեծ խնդիր է առաջացնում՝ հիմար հասարակության պատճառով: Թող ինձ ների Աստված` հայերի մասին այսպիսի խոսքեր հնչեցնելու համար: Այժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում, քանի որ գլխավորը՝ սրբազանի շարժումը հասարակությունում արթնացրել է խղճի, հավատքի եւ հոգեւորի հասկացողություններ: Սրբազանն ունի ճիշտ ռազմավարություն, որով էլ շարժվում է առաջ: Այն կայծը, որ սրբազանը տվեց, հասնելու է իր հաղթական ավարտին:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286587&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին