Կարող է վտանգվել ամբողջ սահմանը. Ինչ ռիսկեր է պարունակում սահմանազատման ներկա գործընթացը

Հանդիպում

Նախորդ շաբաթվա վերջին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն լինի։ Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը մասնագետները, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագիր Շահեն Շահինյանից, ով նախ նկատեց.

– Ինձ համար այն հարյուր տոկոսանոց անհասկանալի միտք է։ Անհասկանալի է, թե ինչու այն ժամանակ հնարավոր եղավ վերականգնել Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմանները, հիմա հնարավոր չէ։ 

Մենք ունենք շատ մեծ խնդիր, որ ոչ մեկը տեղեկացված չէ՝ ի՛նչ իրավական հիմքով են իրականացվում սահմանազատման աշխատանքները, ամբողջ աշխատանքների իրավական հիմքը ո՛չ հայտնի է, ո՛չ հրապարակված է։ 

Ստացվել է շատ հետաքրքիր իրավիճակ, որ սահմանազատումը մի հատվածում իրականացվել է, ըստ պաշտոնական հայտարարությունների, բայց սահմանազատումն իրականացնողների կանոնակարգը դեռ հաստատված չէ, սա բացառիկ բան է։ Իրականում շատ դժվար է մեկնաբանել այն, ինչ հիմա տեղի է ունենում, որովհետև ինֆորմացիայի բացարձակ պակաս կա։ 

– Դատելով այդ ամեն ինչից՝ ըստ էության հիմա ի՞նչ է տեղի ունենում ՀՀ սահմանների հետ։

– Չեմ կարող ասել, իրականում դա քարտեզագրության ոլորտից դուրս է ընդհանրապես։ 

– Եթե, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, գա այնպիսի մի պահ, որ նոր պայմանավորվածություն ձեռք բերեն, ՀՀ ո՞ր հատվածները վտանգված կլինեն։

– Այդ պարագայում կարող են վտանգվել բոլոր հատվածները, հանրաքվեի դրվում է և՛ այն դեպքում, երբ պետությունը տարածք է զիջում, և՛ այն դեպքում, երբ պետությունը տարածք է ստանում։ Այս պահին շատ դժվար է ասել, թե ո՛ր տարածքների մասին է խոսքը, կարող է ամբողջ սահմանի վերաբերյալ լինի հարցը, ինչը ռիսկեր ունի։ 

– Իսկ սահմանազատման ու սահմանագծման ընդունված կարգը ո՞րն է, որ այդ գործընթացը նաև օրինական համարվի, պարո՛ն Շահինյան։

– Սահմանազատումն առաջին հերթին ենթադրում է երկու կողմից սահմանազատման սկզբունքների ձևավորում ու համաձայնեցում, այսինքն՝ առաջին հերթին կողմերը համաձայնեցնում են, թե ինչ սկզբունքներով են իրականացնելու սահմանազատումը, ու հենց այս՝ առաջին կետում, մենք ունենք խնդիր։ 

Հայկական կողմն առաջարկում է սահմանազատումն իրականացնել Խորհրդային Միության վերջին՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով, որքան էլ այդ ընտրության հիմքը մեզ համար անհասկանալի է, բայց փաստացի հիմա դա է առաջարկվում, իսկ ադրբեջանական կողմն ասում է, որ սահմանի որոշ հատվածներ կարող են սահմանազատել խորհրդային քարտեզներով, իսկ որոշ հատվածներում կիրառել այլ մեթոդաբանություն։ 

Ադրբեջանի առաջարկը չի կարող ընդունելի լինել, քանի որ պարունակում է անորոշություններ։ Հնարավոր է լինի իրավիճակ, երբ կողմերը ֆիքսեն, որ սահմանի այս հատվածը սահմանազատում են այս սկզբունքով, մյուս հատվածը՝ մեկ այլ սկզբունքով, բայց դրանք պետք է հատ-հատ գրվեն ու համաձայնեցվեն։ Դրանից հետո մշակվում է սահմանազատման քայլերի քարտեզ, որը ենթադրում է քայլերի հաջորդականություն։ Սրանից հետո ձևավորում են ներպետական հանձնաժողովներ, ու դրանք կազմում են իրենց տեսակետը գործընթացի վերաբերյալ: Իրենք գծում են քարտեզներ, ստեղծում են տեղեկամատյաններ, կատարում են բազմաթիվ ուսումնասիրություններ՝ սկսած իրավականից, վերջացրած տնտեսականով, ու հասկանում են, թե իրենց ընտրած եղանակներով ի՛նչ են ստանալու ու ի՛նչ են կորցնելու։ Ընդ որում՝ կատարվում է հստակ հաշվարկ՝ ի՛նչ ճանապարհների հետ է խնդիր առաջանալու, ի՛նչ ենթակառուցվածքների հետ է խնդիր առաջանալու, սահմանազատման արդյունքում արդյոք լինելո՞ւ են տեղահանվող բնակիչներ, եթե այո՝ որքա՞ն է կազմելու նրանց թիվը, ի՞նչ են անելու նրանց հետ: Քննարկում են նաև այն թեմաները, թե սահմանազատման հետ կապված ֆինանսավորումն ի՛նչ աղբյուրներից է իրականացվելու։ 

Այս ամենից հետո միայն սկսում են փուլային հանդիպումներ ու սահմանագծի փուլային համաձայնեցումներ, որոնց ընթացքում կարող են իրականացվել այցեր տեղանք։ Քանի դեռ ամբողջական սահմանագիծը համաձայնեցված չի լինում, սահմանասյուների տեղադրում չի իրականացվում։ Սահմանազատման ամենավերջին փուլն է սահմանասյուների տեղադրումը։ 

 

https://iravunk.com/sim/?p=286532&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը