Բա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները երեկ հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին: Այս մասին տեղեկացնում է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ եւ ընդգծում. «Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո»: Հետաքրքիր է չէ՞, Կանադայի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր արտաքին քաղաքականության տեսլականը ներկայացնող դիվանագետների խորհուրդը հայտարարում են, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արտաքին վեկտոր չունի, բայց շարժման ակտիվ դերակատարները, այդ թվում` Չալաբյանը, չգիտես ինչու, ասոցացվում են Կանադայի հետ: Ի՞նչ ասես, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ԱԺԲ-ական Արա Պապյանի ականջն էլ կանչի:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նա ասում է, որ որեւէ իշխանական քմահաճույքով, ցանկությամբ կամ իրենց գծած սցենարով չեն գնալու եւ շեշտում. «Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, եւ դրա հետեւանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական փաթեթի իրացումը, որի ուղղությամբ էլ տարբեր սցենարներ կան»: Բայց, կներեք, ընկեր Արծվիկ, նո՞ր եք օրակարգ ու սցենարներ մշակում, բա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ: Իսկ կարո՞ղ է մանդատները վայր դնելու ժամանակը գա` 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իսկ ամենաընդդիմադիր դիրքերից հանդես է եկել ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Անդրադառնալով նախկին թիմակցին` Նիկոլ Փաշինյանին` Զուրաբյանն ասում է. «Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ համարում են, որ տղերքը կանգնած են իրենց կողքը, գնանք խփենք, բայց երբ մի 2 չափալախ ուտում են, դրանից հետո կուռկուռի ձագ են դառնում եւ գնում են չափալախ տվողի ձեռքը կամ մարմնի որեւէ այլ մասը պաչում են: Դա հենց այն է, ինչ անում է Փաշինյանը»: Ինչ խոսք, արդարացի ցասում է, միայն թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղակալը ինչո՞ւ է վիրավորական «լակոտ» ձեւակերպումն օգտագործում, եթե զգուշորեն շրջանցելու է կամ «դուխը» չի հերիքելու ասել, թե կոնկրետ ում «լակոտներն» են նրանք, որ այսօր «իրենց փիղ են զգում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի կինը` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, զարմանալիորեն աչքի է ընկել նոր տեսանյութով, որով հաստատում է, թե նվիրատուներից 10 մլն դրամ է պահանջել: Հիշեցինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավելի վաղ հայտնել էր, որ նա խոշոր գումարներ է պահանջում գործարարներից: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նվիրաբերում են մեր հիմնադրամին մեր ծրագրերին աջակցելու համար։ Առանց ձեր օգնության ոչինչ չի ստացվի»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Հակոբյանը, իսկ կադրերում երեւում է, որ նա փաստաթղթեր է կարդում, որոնց թվում կա նամակ, որի վերջին պարբերությունում գրված է. «Նշված ծրագրերը շարունակելու, ինչպես նաեւ նորերը մշակելու եւ իրականացնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը ձեզնից ակնկալում է 10 մլն դրամի նվիրատվություն»:

https://iravunk.com/sim/?p=286364&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը