Իշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն, եւ սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ այս իշխանություններն իրենց կառավարության եւ նախընտրական ծրագրերով հասարակությանը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել են աղբանոց:
— Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձեւակերպում հանրային պահանջը` կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության եւ հրաժարականի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում եւ մանիպուլացնում է, ոչ էլ առավել եւս` այն կեղծ իրականությունը, որը փորձում են ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել։ Համոզված եմ, որ նրանցից շատերը ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին եւ ցանկություններին: Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք կարողացել են կամ կարողանալու են պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը իրենց արկածախնդրության եւ սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով:
https://iravunk.com/sim/?p=285906&l=am/