Ովքեր են կողմ արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին. ԲԱՄԲԱԱՍԱՆՔ
ԲամբասանքԱԺ խորհրդի նիստի հայտնի օրը, երբ խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծ էր բերել, դրան հաջորդել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ժողովը: Մեզ հասած շշուկների համաձայն` տեղի է ունեցել բուռն քննարկում Բագրատ սրբազանի գործողությունների վերաբերյալ, եւ թե ինչ արձագանք կգտնի այն հասարակության շրջանում։ Մասնավորապես` Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին` նշելով, որ հարյուրավոր վիրավորանքներ է 24-ժամյա ռեժիմով հնչեցնում եւ հազար «բռնվելու տեղ ունեն»։ Սակայն հատկանշական է, որ, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, Նիկոլի «վկաները» կտրակապապես դեմ են արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը: Վերջիններս մտավախություն են հայտնել, որ «քնած» հանրությանը իրենց ձեռքով կարթնացնեն։ Ասել են` թող ԱԺ հարցուպատասխանի օրն էլ հորով-մորով անենք, հետո կերեւա։
https://iravunk.com/sim/?p=285692&l=am/