Բամբասելն ու ստելը տղամարդու որակ չեն. Լիլիթ Գալստյանը՝ Տիգրան Հակոբյանին

Ներքաղաքական
«Կտրականապես դեմ եմ եւ երբեք, այն էլ հրապարակային, չեմ մտել որեւէ մեկի անձնական դաշտ։ Բայց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անցնելով կոռեկտության ու կարմիր գծերի սահմանները, դրդում է։ Նա, ըստ էության, ոչ միայն կոռեկտության սահմանները չարաշահելու, այլեւ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու երկարամյա փորձ ունի։
 
2009-ին Քր․ օրենսգրքի 214-ի 2-րդ մասով դատապարտված, սեփական մեղքն ընդունած, խոշոր չափի նյութական վնասը հատուցած Տ․ Հակոբյանը՝ հիմա էլ դիմել է հանրային էմոցիաներ գողանալուն, ինձ մեղադրելով ատելության խոսքի, մեր հայրենակիցներին ենիչերի եւ թուրք անվանելու մեջ։ Բացահայտ եւ ցինիկ սուտ է։ Իմ խոսք ավելի քան հրապարակային է․․․
 
Սոցիալական եւ իրավական բացառիկ պատասխանատվությունն ենթադրող սահմանադրական անկախ մարմնի նախագահը համառորեն չի ուզում ընդունել, որ չարաշահում է ՀՌՀ նախագահի իր լիազորությունները, ոտնակոխ է անում Սահմանադրությամբ/Հ 197/ և ՀՀ օրենքով /Հ 34/ ՝ իր պաշտոնին վերապահված քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջը եւ Հ1-ով քաղաքական, վերլուծական «Դիալոգ» հաղորդումն է վարում։
 
ՔՊ-ի ինքնամոռաց պրոպագանդիստի դերակատարություն ստանձնած Տ․ Հակոբյանն ինձ ծերանոցներ այցելելու «խորհուրդ է» տալիս։ Պրն Հակոբյան, ցավոք, այս էլ քանի տարի, գրեթե ամենշաբաթյա ծանրաբեռնվածությամբ ավելի շատ իրավապշտպան գործունեությամբ եմ զբաղվում՝ այցելելով ձեր պաշտելի ռեժիմի կողմից հալածյալ քաղաքական բանտարկյալներին ու ապօրինի կալանավորվածներին։
 
Դաստիարակությունս եւ ցանկությունս մեծ չէ շարունակել անդրադառնալ եթերային էթիկան եւ հանրային հոգեւոր առողջությունն ապահովելու լիազորություն ունեցող մեկին, ով լրագրողական անցյալ ունենալով՝ լրագրողների հետ խոսում է «իդի վ ժոպու» կամ՝ «հետույքային լրագրություն» խոսույթով, մեկին, ով ․․․
ԱԺ-ում խոսքս առավել հանգամանալից է․․․․
 
Հ․Գ․ Ամեն իմաստակ, դեռ իմաստուն չէ․․․․ Բամբասելն ու ստելը տղամարդու որակ չեն․․․Անխուսափելիորեն գալու է քարեր հավաքելու ժամանակը․․․
https://iravunk.com/sim/?p=285488&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը