ՄՈՒԱՅԹԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Սպորտ
Մուայթայի Հայաստանի հավաքականը կմասնակցի Հունաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Հավաքականի մարզիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 57 կգ քաշային ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ, 60 կգ քաշայիններ ՌՈՄԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ու ԷՐԻԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ։ Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 31-ից հունիսի 10-ը։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում, Մուայթայի Հայաստանի հավաքականի մարզիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց.
«Բարձր եմ գնահատում մեր մարզիկների հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածությունը։ Այս առաջնությունը վարկանիշային է լինելու, հաջորդ տարի կայանալիք Մուայթայի Աշխարհի խաղերի համար։ Ակնկալում ենք շատ բարձր արդյունքներ»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=284882&l=am/