Գործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. Բամբասանք
ԲամբասանքԳործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. այս մասին են փաստում կառավարության միջանցքներում շրջանառվող շշուկները: Եթե նախարարների մակարդակով իրավիճակը որոշակիորեն վերահսկելի է, ապա փոխնախարարները կամաց-կամաց փորձում են տարանջատվել ՔՊ-ական իշխանությունից: Ավելին` ոլորտային ներկայացուցիչները սկսել են անկեղծանալ, որ իրավիճակն այլեւս անտանելի է: Ինչ խոսք, մի կողմից էլ գիտակցելով, որ հողը փախչում է իշխանության տակից, մեջներից «շուստրիները» արդեն փորձում են իմիջ ձեւավորել իրենց շուրջ, թե լինելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում` դեմ են նրա վարած քաղաքականությանը: Սա, իհարկե, նյարդայնացնում է Փաշինյան Նիկոլին, ու նա միջնորդավորված պահանջել է, որ բոլորը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն: Այս առումով բոլորովին պատահական չէ, որ երեկ հանկարծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հանդես եկավ քաղաքական գրառմամբ` սեւացնելով Բագրատ սրբազանի շարժումն ու նիկոլական իշխանությունը բնութագրելով` ռացիոնալ քաղաքական մտքի շարած պինդ պատ:
https://iravunk.com/sim/?p=284796&l=am/