Գռզոյանմանների կարապի երգը

Վերլուծություն

Երեք օր շարունակ խորհրդարանը եռաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կարկառուն պատգամավորների կազմակերպված «դիվերսիայից»` ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հայ Եկեղեցու դեմ ՔՊ-ականներն էլ ինչ գիտեին ու չգիտեին ասում էին, նույնիսկ ոմանք այս ընթացքում հասցրել էին Աստվածաշունչ կարդալ՝ թեման «խորքային» տիրապետելու համար: Այնքան էին «ազարտի» մեջ ընկել, որ սարն ու քարը խառնել էին ծովի ու լճի հետ: Ամենից ֆանտաստիկն էլ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր` է՛լ քաղաքական հայդուկներ, է՛լ քաղաքական հեթանոսներ իր որակումներով: Տպավորություն էր, թե այս մարդը լավ ու փիս բառերը միքսել է քաղաքական բառով ու ստացել իբր պախարակիչ արտահայտություններ: Այս շարքում հատկանշական էր նաեւ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թունոտ ջղաձգումներն ԱԺ ամբիոնից: Իշխանության «սրտի օլիգարխը», ինչպես նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ընկել է 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր։ «Նա սպառնաց ՀՀ բոլոր քաղաքացիներին` ասելով, որ` եթե փորձեք կպնել մեր աթոռներին, ձեզ բոլորիդ բանտարկելու ենք։ Ես ապշած եմ Խաչատուր Սուքիասյանի այս անկեղծությամբ, չէի պատկերացնում, որ ՔՊ-ական ուսապարկերի միջից ամենաանկեղծ մարդն ինքն է դուրս գալու։ Նա բացահայտեց, որ այս վեց տարիների ընթացքում այն բոլոր գործերը, որոնք կարվել են քննչական կոմիտեի կողմից, կարվել են մի բանի համար, որ իրենք աթոռից չզրկվեն»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ վստահեցնում է. «Հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի անցյալը եւ տեսակը` վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակվող նավը։ Իսկ արդյո՞ք դա կերաշխավորի նրա «բոմժ» չդառնալու ապագան, այդ հարցում վստահ չեմ»:

ՖԵՅՔ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ «ՀՐՈՎԱՐՏԱԿԸ»

Դե պարզ է, էլ ինչ ՔՊ-ական ատելության խոսք՝ առանց Նիկոլ Փաշինյանի, նա էլ այնքան էր ոգեւորվել` իրեն Պապ թագավորի կերպարում զգալով, որ կոկա-կոլան խառնել էր կիլոգրամանոց խաչերի հետ, ԱԺ ամբիոնից անհասկանալի մեջբերումներ էր անում Եկեղեցական թեմերից, խոսում հպատակ լինելու մասին, կարծես, ինքը Ալիեւի հպատակը չէ: Իսկ վերջում էլ իջեցրեց «հրովարտակը», թե` Պապ թագավորն էլ չի սպանվի: Այդուհանդերձ, թվում է, թե ՔՊ-ն «օպերացիան» իրականացրել է փայլուն, 10-ից 10 խփել է ու արդեն վերջ` կարող են հանգիստ լինել. Հայ Եկեղեցուն նվաստացրել են, պատմությունը խառնել են, իրենք էլ մաքրվել են: Բայց այս մարդիկ կա՛մ դեռ չեն հասկացել, կա՛մ վախերը մթագնել է գիտակցությունը, որ չգիտեն` Հայաստանում իրողություն է փոխվել: Այս իշխանության ստերի պատճառով այսօր բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց տան ճրագը` մեկը զավակին, մյուսը տան հորը, երրորդն անտուն է մնացել: Հայաստանում երեխաներ մեծացնող ծնողները մտահոգ են, չգիտեն` վաղը իրենց երեխաների ապագան ինչ է լինելու, դպրոցը այն չէ, համալսարանը շուտով այն չի լինի, աշխատողներն էլ վաղուց «հպարտ քաղաքացուց» վերածվել են «տուգանքի մատերալի»: Ու ամենաաբսուրդն այն է, որ Փաշինյանն ու իր խմբավորումն այս ամենը ներկայացնում են իբրեւ ձեռքբերում, իսկ եկեղեցուն` «ձեռքբերումների» խանգարող, բայց իրադրությունը սրանից չի փոխվում. մարդիկ մտահոգ են, որ Հայաստանի ղեկավարը անհասկանալի կերպար է` ոչ հավասարակշիռ կեցվածքով: Այսպիսով` այլեւս փաստ է, որ եթե մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին, ինչպես խոստացել են շարժման առաջնորդները, հնչի վարչապետի նոր թեկնածուի անուն` Փաշինյանը նետվելու է քաղաքական աղբամանը: Ու ինչպես կասեր Հայկ Կոնջորյանը` հենց իրենք` նիկոլականներն են դառնալու քաղաքական մուրացկաններ: Հետեւապես, լավ հիշեք այս օրերը, տարիներ հետո Ազգային ժողովում հնչած ելույթների համար եւս ներողության աղերսներ են լինելու:

ՆԻԿՈԼԸ ԶՈՒՅԳ ՀԵՆԱՐԱՆ ՈՒՆԻ. «ԵԼՔ»-Ը ԿԱ, ԲԱՅՑ ԵԼՔ ՉՈՒՆԻ

Չէ, չէ, խոսքը բոլորովին այն մասին չէ, որ Նիկոլ Փաշինյանի զույգ հենարաններն Աստված է ու Հայրենիք, հատկապես երբ փողոցում վանկարկում են «անաստված» ու «անհայրենիք»: Ըստ էության, ներքաղաքական «Կոնսենսուս -1»-ից դուրս են մնացել երկուսը` ՔՊ-ի նախկին գործընկերներ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Նախկին «Ելք» դաշինքը փորձում է փրկել նիկոլական թեւին: Ընդ որում` բավական ագրեսիվ` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի դեմքով եւ դիվանագիտորեն` Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: «Բագրատ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր առաջնորդած շարժման միջոցով չի կարող նախկին ռեժիմների վերադարձի որեւէ փորձ լինել»,- ասում է Մարուքյանը` դրանով իսկ փաստելով, որ ինքը սկսել է աջակցել շարժմանը` զուտ ներսից ինֆորմացիա ունենալու համար, մինչդեռ իրականում նրա կռիվը նախկինների շողքի դեմ է։ Սա է այն զանգվածի հավաքական կերպարը, որը, չտեսնելով արդեն Տավուշի սահմանապահ գյուղեր հասած Ալիեւին, դեռ նախկիններին է մերժում: Իսկ Արամ Զավենիչի ելույթներով զմայլված է «Ժառանգություն» կուսակցությունից Հայաստանի քաղաքական դաշտին ժառանգություն մնացած Անահիտ Բախշյանը: «Լսեք Արամին, Արամ ջան, լիովին համամիտ եմ», - ասում է նա` մի մարդ, որը բազմիցս է սխալվել իր քաղաքական հայտարարություններում ու քայլերում` սկզբում առաջնորդելով, հետո ընկնելով արեւմտամետների ջրերը: Բայց դե լուսահոգի Յուրի Բախշյանի հիշատակը հարգելով` «հիմի էլ լռենք»: Այո՛, նեղացել է մերձնիկոլական աջակիցների շրջանակը, բայց Հանրայինի Պետրոս Ղազարյանն իր «ռեպեռտուարի» մեջ է: Նա էլ փորձեց Բագրատ սրբազանի շարժումը սասանել` եթեր հրավիրելով քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին: Երեւանի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ այս երիտասարդը Հանրայինի եթերում ներկայացավ` որպես Բագրատ սրբազանի շարժման առաջնորդներից ու չկարողացավ դուրս գալ Պետրոս Ղազարյանի կրթական հարցերի տակից` մնալով հաղորդավարի թելադրած օրակարգի մեջ: Դե Պետրոսն էլ Պետրոս չէր լինի, եթե չօգտվեր առիթից, ձեռքի հետ էլ գովազդեր կնոջ` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կրթական չափորոշիչները: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարգելի համադրողներ, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ուղարկեք մարդկանց, ովքեր կկարողանան առճակատվել այդ մսակույտի հետ: Դժվար չէ հասկանալ, որ եթե քաղաքագետը պատասխանում է կրթական չափորոշիչների մասին նեղ մասնագիտական հարցումների, դրանից միայն շահում է Ղազարյան Պետրոսը», - տեղին դիտարկում է անում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՕՐԸ

Մայիսի 26-ին` Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, ըստ էության, կհստակեցվի, թե ինչ ծրագիր է դրված սեղանին ու հայտնի կդառնան նաեւ շատ հարցերի պատասխաններ։ Թեպետ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ արդեն իսկ հնչել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի ժամանակ: Նա ուղիղ հայտարարեց, որ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու հրավեր չի ստացել, բայց հանդիպելու առիթ եղել է: Ճշտող հարցին, թե` երբ, շեշտեց. «Ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրը»։ Միեւնույն ժամանակ ընդգծեց, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի առաջադրած վարչապետի թեկնածուին սատարելու են: ՀՀ երրորդ նախագահը վստահեցնում է, որ բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում` շարժումը կհասնի հաջողության։ Ինչ վերաբերում է նախկինների վերադարձին, հստակեցրեց. «Եթե վախենում են նախկինների վերադարձից, թող գնան, խաչակնքեն, թող գնան վախերը չափեն, թող գնան սառը ջուր խմեն։ Ինչ ուզում են, թող անեն, բայց մենք վերադառնալու որեւէ ցանկություն չունենք»: Իսկ թե արդյոք նույնը կհայտարարեն մյուս նախկին նախագահները, իրականում մյուս բոլո՞ր ընդդիմադիր ուժերն են պատրաստ, ինչպես Բագրատ սրբազանն է ասում, չակնկալիքներով պայքարել մինչեւ վերջ, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, ժողովրդի ակնկալիքները մեծ են եւ ուզում են ոչ թե Ավարայրի ճակատամարտի պես բարոյական, այլ` վերջապես իրական հաղթանակ տանել մեր օրերի համար այս սրբազան պայքարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=284200&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը