Շեֆի աչքին «մի բոլ» բարձրացել է. Բամբասանք
ԲամբասանքՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով տարեսկզբից Նիկոլ Փաշինյանի դիտակետում է հայտնվել, ասում են՝ օրերս մերձավոր շրջապատում գլուխ է գովացել, թե՝ վե՛րջ, ինքը դուրս է եկել «վտանգավոր գոտուց» ու շեֆի աչքին «մի բոլ» բարձրացել է։ Իսկ պատճառը, ըստ վերջինիս, այն է, որ Նիկոլը գոհ է նրանից. վերջինիս վարչական ռեսուրս բանեցնելու արդյունքում Բագրատ սրբազանի շարժմանը մինչ այս պահը քիչ թվով շիրակցիներ են միացել։ Կառավարության շենքում էլ շշուկներ են պտտվում, որ գործադիրի երեկվա նիստից հետո՝ Մ. Մուրադյանն էլի խոստացել է շեֆին, որ մայիսի 26-ի հանրահավաքին եւս իշխանական հույսերը նորից կարդարացնի։
https://iravunk.com/sim/?p=284190&l=am/