«Հրապարակ». Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների եւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով իշխանությունը բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, համոզում, որ ստորագրեն փոխհատուցման առաջարկով փաստաթղթերը: Իսկ ովքեր ընդունել են, համոզում են, որ իրենք ձեռնամուխ լինեն մերժողներին համոզելուն։ Գյուղացիները պատմեցին, որ կիրանցեցիներին իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են  Մարդկանց տողատակերով սպառնում են՝ եթե չհամաձայնեն՝ չստորագրեն փոխհատուցման թղթերը, միեւնույն է` իրենց սեփականությունը կճանաչվի հանրային գերակա շահ։

Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչեւ ուշ գիշեր եւ երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսեւորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:

Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաեւ ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչեւ հունիսի 24-ը, եւ մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաեւ 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=284063&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը