Այս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

«ԱԼՄԱ-ԱԹԱ ԳՆԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ»

— Այս դժվարին իրադրությունում, որում հայտնվել ենք, հատկապես ինչի՞ նկատմամբ պետք է սեւեռենք մեր ուշադրությունը, եւ ի՞նչ կարեւոր հանգամանքներ կան, որոնք մնացել են օրակարգից դուրս։

— Այս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է։ Այն տարածքները, որոնց մասին խոսք է գնում՝ միջազգային իրավունքով Ադրբեջանին չեն պատկանում, ինչպես նաեւ Արցախը։ Սակայն լույսի պես թափանցիկ այս միտքը դուրս է մնում շրջանառությունից, եւ քննարկում են, թե ո՞ր տարածքները կանցնեն կամ չեն անցնի Ադրբեջանին, կհաջողվի՞, թե՞ չի հաջողվի։ Մենք բավական հեռու ենք միջազգային իրավունքի ճանաչված փաստաթղթերից, մեր գիտակցությունը եւս հեռու է իրավական մտածողությունից, ու գլխավորը թողած` ընկնում ենք երկրորդական հարցերի հետեւից։ Միջազգային իրավունքով այդ տարածքները ո՛չ Ադրբեջանին եւ ո՛չ էլ Արցախին չեն պատկանում։ Ինչո՞ւ, որովհետեւ դրանք չեն պատկանում, այսպես ասած, Ադրբեջանի Դեմոկրատական կոչված Հանրապետությանը 1918-20 թթ․-ին, որի իրավահաջորդն է դարձել ներկայիս Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ադրբեջանին՝ մեր օրերի Ադրբեջանը հետխորհրդային Ադրբեջանին հայտարարել է ապօրինի կազմավորում։ Ասում է` 11-րդ բանակը բոլշեւիկյան եկել է, օկուպացրել է այս ամբողջ տարածքները եւ դրանից հետո հիմնել է, այսպես կոչված, Խորհրդային Ադրբեջանը, որի իրավահաջորդությունից ինքը հրաժարվել է։ Վերջապես այս նույն Ադրբեջանն է մեջտեղում հայտնվել, որին նույնպես չեն պատկանում այսօրվա տարածքները՝ ո՛չ Արցախը, ո՛չ էլ, այսպես ասած, անկլավները։ Ինչո՞ւ, որովհետեւ նույն այդ տարածքներում մինչեւ Ալմա-Աթան եւ Ալմա-Աթայից մի քիչ հեռու չի իրագործվել անկախության հանրաքվե։

«ԹՈՒՐՔՆ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԳԻՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԲԱՌ ԱՌ ԲԱՌ ԳԻՏԻ, ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ` ՉԳԻՏԵՆՔ»

— Պարոն Մանասյան, իսկ եթե մի փոքր բացենք փակագծերը՝ ինչպիսի՞ տարածքների մասին է գնում խոսքը:

— Նա տարածք չի ունեցել, երբ ներկայացել է Ալմա-Աթա։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ընդամենը հռչակագիր է, նախ այնտեղ չկա այնպիսի արտահայտություն, թե ճանաչվել են այս նորանկախ պետությունները նախկին պետությունների սահմաններում։ Այդպիսի դրույթ չկա այնտեղ։ Ասված է, որ գործում են գոյություն ունեցող սահմանները։ Նույնիսկ դա Ադրբեջանին չէր վերաբերում, քանի որ նա Ալմա-Աթա է գնացել` առանց ինքնորոշման ակտի, առանց համազգային անկախության մասին հանրաքվեի։ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը չի ունեցել օրինական սահմաններ եւ տարածքներ։ Միակ բանաձեւը, որը տեղ է գտել ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում, որն ընդունվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին` մինչեւ Ալմա-Աթան, այնտեղ ասված է իրավունքի տեսակետից անհեթեթ մի դրույթ. պատմականորեն ձեւավորված սահմաններում՝ Ադրբեջանի տարածքները անբաժանելի են, միասնական են եւ անօտարելի։ Այս ձեւակերպումը իրավունքի տեսակետից անիմաստ դատողություն է, քանի որ չի ասում, թե կոնկրետ ո՞ր տարածքի եւ ո՞ր սահմանների մասին է խոսքը։ Ալմա-Աթայից հետո հանրաքվե է կատարվել, եւ թվում է, թե այդ հանրաքվեով Ադրբեջանը պետք է որեւէ հստակ սահմաններ ձեռք բերեր, բայց դա այդպես չէ։ Նույնիսկ այդ հանրաքվեն նրանց որոշակի սահմաններ չի տվել։ Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանի բնակիչները՝ նրանք, ովքեր մասնակցել են այդ հանրաքվեին, պետք է պատասխանեին հետեւյալ հարցին` համաձա՞յն եք հոկտեմբերի 18-ի ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտին, որտեղ եւս սահմաններ չեն եղել։ Ենթադրենք, եթե համաձայն էին, բայց այնտեղ գրված էր, որ պատմականորեն ձեւավորված սահմաններում Ադրբեջանի տարածքները անբաժանելի են։ Այսինքն՝ ոչ մի փաստաթղթով, ինչպես այժմ իշխանությունները կասեին`«կադաստրի ոչ մի թղթով» Ադրբեջանն այսօր չի ներկայանում։ Ընդ որում` այն դեպքում, երբ մենք ունենք «կադաստրի մի քանի թուղթ»։ Մեր Առաջին հանրապետությունը (1918-20 թթ.) ներկայացրել է ազգերի լիգային, եւ ազգերի լիգան դա չի վիճարկել։ Այն դեպքում, երբ վիճարկել է Ադրբեջանի հավակնությունը այդ տարածքների նկատմամբ։ Այս կադաստրի թուղթն է, որ մեր տրամադրության տակ կա, բացի շարունակությունից, բացի նրանից, որ Ադրբեջանը նման թուղթ չունի ընդհանրապես։

Երկրորդ, այսպես կոչված, կադաստրի թուղթն այն է, որ 1991թ․-ին Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը կայացել է մի տարածքում, որը չի պատկանել Սովետական Միությանը, որովհետեւ հանրաքվեն եղել է դեկտեմբերի 10-ին, իսկ դեկտեմբերի 8-ին Սովետմիության վերջը տրվել է։ Այդ տարածքները, որոնց վրա կայացել է Արցախի Հանրապետությունը՝ չեն պատկանել արդեն Սովետական Միությանը, չեն պատկանել նոր ադրբեջանական հանրապետությանը, քանի որ ինքը հանրաքվե չէր արել, չէր ինքնորոշվել։ Պատմությունը գիտի 3 ադրբեջանական հանրապետություն՝ 18-20թթ․-ին` Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, որը հիմնել էր Թուրքիան, երկրորդը` այսպես կոչված, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունն էր, որը հիմնել էր 11-րդ բանակը եւ 3-րդ Հանրապետությունը՝ այսօրվանն է, բայց դրանցից ոչ մեկը չի մտել ասպարեզ ինքնորոշման ակտով, ոչ մեկը չի մտել ասպարեզ որոշակի սահմաններով։ Նույնիսկ Առաջին հանրապետությունը, որն այդ հնարավորությունն ուներ իրավունքի տեսակետից՝ անհեթեթ բան է գրել՝ նշելով, որ ադրբեջանական հանրապետությունը հիմնվել է Արեւելյան Անդրկովկասում։ Իրավունքի տեսակետից անիմաստ մի բան։ Այդ հանրապետություններից ոչ մեկն օրինաբար հաստատված սահմաններ չի ունեցել։ Այդ փաստաթղթերը, որոնք գրված են պարզ լեզվով, ոչ մի կասկած չեն հարուցում, մինչդեռ մենք այդ մասին լռել ենք տասնյակ տարիներ, ինչպես նաև լռել ենք այն մասին, որ ԼՂ-ի շուրջ մենք տարածքներ ենք ազատագրել։ Մենք դուրս չենք եկել ԼՂ սահմաններից, բայց հանդուրժել ենք։ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը եթե ընդունենք, որ դեկտեմբերի 29-ին Ալմա-Աթայից հետո հանրաքվեն եթե համարվի օրինական, ապա նա անկախացել է առանց Արցախի եւ առանց այս անկլավների։ Թուրքն այդ ամենը գիտի, ադրբեջանցին այդ ամենը բառ առ բառ գիտի, սակայն մենք` չգիտենք։ Մնում է, որպեսզի վերցնեն մեր տգիտությունը եւ օգտվեն դրանից։

— Այդ դեպքում ներկայիս կառավարությունը որքանո՞վ է տիրապետում այդ ամենին, եւ կարո՞ղ ենք ասել, որ հաջորդող կառավարական համակարգը գործելու է այդ ամենի լոբբինգով։

— Այժմ հարցի գլխավոր կարգախոսն իմ նշածները պետք է լինեն։ Արդյո՞ք սա կկարողանա, կամ նա չի կարողանա՝ դրանք երկրորդական խնդիրներ են։ Առանցքային նշանակության հարցը պետք է լինի այն, որ ո՛չ ԼՂ Հանրապետությունը եւ ո՛չ էլ անկլավները միջազգային իրավունքով չեն պատկանում Ադրբեջանի Հանրապետությանը։ Սա պետք է լինի օրակարգի առաջնային հարցը։ Մնացածը երկրորդական հարցեր են։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=283618&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին