ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում իշխանությունը կորցնելու վտանգը համարում են հաղթահարված: Վերջիններիս կարծիքով` սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը Տավուշի սահմանապահ գյուղերում «հերոսաբար» ավարտում են: Իսկ մնացյալն առավել հեշտ է լինելու: Ավելին` ՔՊ-ում նույնիսկ հեգնում են, որ եթե այս գործընթացի ավարտին էլ հաջողվի մի քանի գերի հետ բերել, «Նիկոլը դառնալու է կրկնակի հերոս»` անատամ ընդդիմության աչքին: Իսկ ընդդիմադիր կուլիսներում հերթական պայքարում իրենց պարտված չեն համարում, վստահ են, որ էյֆորիայի մեջ հայտնված ՔՊ-ի համար անակնկալները դեռ առջեւում են:
https://iravunk.com/sim/?p=282818&l=am/