ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԻշխանական կուլիսներում ցայտնոտ է սկսվել: Մերձնիկոլական շրջանակները մտահոգված են, որ հողն իրենց ոտքի տակից փախչում է, եւ ուշ, թե շուտ, իրավիճակը մի օր պայթելու է: Թե ինչպես են փորձելու իրավիճակը փրկել, այդուհանդերձ, պնդում են, որ ելք կա: Ըստ որոշ շշուկների` իշխանությունը որոշել է գործի դնել ֆեյք «ընդդիմադիրների», որոնք այս օրերին կհայտնվեն Տավուշում` պայքարող կիրանցիների եւ թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի կողքին, կշահեն նրանց վստահությունը, հանդես կգան հուժկու ելույթներով, բայց ներսից կվիժեցնեն պայքարը: Միեւնույն ժամանակ, գերնպատակ է դրված ամեն կերպ վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Այս առումով` օր օրի ականատեսը կդառնանք նորանոր դեմքերի, ովքեր դեռ երեկ նիկոլական էին, բայց այսօր ընդդիմադիր դիմակ հագած` փորձելու են «պղտոր ջրում ձուկ որսալ»:
https://iravunk.com/sim/?p=282389&l=am/