Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»

Քրեական

Երեկ երեկոյան Տավուշում իրավիճակը լարվել էր: Ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր արդեն 4-րդ օրն է բողոքում են Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների դեմ։ Բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ, իսկ բերման ենթարկելու ընթացքում ինչպես երևում է տեսանյութերից՝ կիրառվել է անհամաչափ ուժ: Առանձնահատուկ դաժանությամբ աչքի էր ընկել Տավուշում հայտնված Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը, ով ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության կարիերային թռիչք է ունեցել հենց հեղափոխությունից հետո: Հենց նա էր երեկ խաղաղ տավուշցիներին և նաև Բագրատ Սրբազանին քաշքշելու առաջամարտիկը:

Նույն օրը ցերեկը մեկ այլ դրվագ էր գրանցվել: ԵԿՄ տարբերանշանով մեքենան վարել էին խաղաղ ցուցարարների ուղղությամբ, իսկ Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ով գտնվում էր այնտեղ, փոխարենը կանխեր նման պահվածքը՝ հայտարարել է, որ Նոյեմբերյանում ոչ թե վրաերթ է եղել, ինչպես մասնակիցներն են պնդում, այլ՝ խուլիգանություն, փորձելով արդարացնել խաղաղ բողոքի ակցիա անող մարդկանց կյանքը վտանգելու փաստը:

Դրանից առաջ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը քաղաքացիներին կոպիտ ձևով արգելել էր մտնել Ոսկեպարի եկեղեցի

 

 

 

Բագրատ Սրբազանին և Նոյեմբերյանում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ անհարգալից է վարվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը

 

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո այս բոլոր դրվագները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն իրավապահ համակարգի կողմից, հստակ իրավական գնահատական տրվի վերը նշված տաք գլուխների ՝ սեփական քաղաքացիների դեմ կիրառված վայրագություններին: Այլ կերպ այս ամենը պարզապես չես անվանի; Իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ այնքան են կաշվից դուրս գալիս վերադասի աչքը մտնելու համար, որ հայտնվել են ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի, այլ նաև միջազգային հեղինակավոր Freedom House-ի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, երեկ կառույցը հրատապ զեկույց էր հրապարակել, որում իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ոստիկանական բռնության աննախադեպ աճով:

https://youtu.be/OD5typZ9OHo?si=V12gMJ6nGNYYE5Ty

 

https://youtu.be/2mIXlQjy_6E?si=MwR23Sv_l6UxA4JP

 

https://youtu.be/HDEPjCPG46o?si=-A4ChxXEf1hKXUQO

 

https://iravunk.com/sim/?p=281923&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը