Բացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում

Քրեական

Առողջապահության նախարարության շուրջ իրավական գործընթացներից նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Ինչպես հայտնում են նախարարության մեր աղբյուրները, նախօրեին բացի ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանից Քննչական կոմիտեում հարցաքննվել են ԱՆ ևս 3 բաժնի պետեր։

Ըստ աղբյուրի նրանք դեռևս կարգավիճակ չունեն և հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, սակայն երեկ աշխատանքի չեն ներկայացել։

Ավելի վաղ նշել էինք, որ Քննչական Կոմիտեի մոտ կասկածներ են առաջացել «Ուիգմոր» մանկական հիվանդանոցին բարձրագույն՝ 3-րդ դաս շնորհելու գործընթացի շուրջ, չնայած նրան, որ դրանից առաջ բկ-ում բազմաթիվ լիցենզիոն խախտումներ էին ի հայտ եկել, որոնք հայտնաբերվելուց հետո, ըստ ԱՆ-ի, շտկվել էին։ «Ուիգմորին» 3-րդ դաս շնորհելու որոշումը կայացրել է հենց ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։ 3-րդ դաս ստանալու պարագայում հիվանդանոցները կարող են մատուցել ցանկացած տիպի բժշկական ծառայություններ և դիմել և ստանալ մեծամասշտաբ պետպատվեր ծառայությունների դիմաց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն երեկ խուզարկություններ է իրականացրել «Ուիգմորում», Առողջապահության նախարարությունում և Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունում։

https://iravunk.com/sim/?p=281405&l=am/
Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին