ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՀայտնի է, որ իշխանազավթումից հետո Նիկոլը մշտապես խորհրդակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինիս հետ նրանք որոշել էին, որ հանձնում են Արցախի անվտանգության գոտու հինգ ազատագրված շրջանները ու դրա դիմաց ստանում են 5 մլրդ դոլար, որը պետք է ծաղկեցներ Հայաստանի տնտեսությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդով Նիկոլը բանակցում էր Սամվել Բաբայանի հետ, որպես Արցախի ապագա նախագահ` ներկայացնելով վերոհիշյալ ծրագիրը Սամվել Բաբայանին: Բաբայանը համաձայնում է այն պայմանով, որ Նիկոլը չի խառնվելու Արցախի ներքին գործերին:Սակայն 2020 թվականի սկզբից Նիկոլը հայտարարում է, որ փոխել է իր մտադրությունը, որպես Արցախի նախագահ տեսնում է Արայիկ Հարությույանին եւ համաձայն չէ հանձնել հինգ շրջանները առանց պատերազմի, քանի որ նրան կմեղադրեն դավաճանության մեջ: Այդ ժամանակահատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ Նիկոլը որոշել է հանձնել ամբողջ Արցախը եւ դուրս է գալիս Նիկոլի դեմ: Սակայն Նիկոլը արդեն խոստացած է եղել հանձնել ամբողջ Արցախը, իսկ երկրի ներսում այնքան էր ուժեղացել, որ կարողացավ իր համար անցնցում ձեւով իրականացնել իր ստոր ծրագիրը:
https://iravunk.com/sim/?p=281349&l=am/