ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԹեպետ խորհրդարանական ընդդիմությունը չի շտապում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել, բայց ՔՊ վերնախավը ուժեղացված ռեժիմով 24/7 վերահսկողություն է սահմանել սեփական խմբակցության նկատմամբ: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընդդիմությանը պակասում է մի քանի ստորագրություն` Փաշինյան Նիկոլի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, հետեւապես, այն կարող է տեղի ունենալ միայն ՔՊ որոշ պատգամավորների «դարձի գալու» միջոցով: Սրանով պայմանավորված` ՔՊ-ում մտավախություն կա, որ ի վերջո, օրերից մի օր լռակյաց ՔՊ-ականները որոշելու են խոսել ու պարզվի` այդքան էլ նիկոլական չեն: Մեզ հասած շշուկների համաձայն` այն, որ կասկածները ցեցի պես սկսել են կրծել ՔՊ վերնախավին, դժգոհություն է առաջացրել ՔՊ պատգամավորների շարքերում, բայց նաեւ վախեր` չանել մի սխալ բան, որ վաղը չդառնան հենց իրենց իշխանության ռեպրեսիաների զոհը:
https://iravunk.com/sim/?p=280962&l=am/