Սահմռկեցուցիչ սպանություն Արագածոտնի մարզում․ մինչ հարազատներն ու գյուղացիները համոզված էին, որ հանկարծամահություն է տեղի ունեցել, Աշտարակի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին դաժան սպանությունը կատարողին

Քրեական

Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։

Մինչ նշված գյուղ կժամանեին ՀՀ ՆԳՆ ստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարիտրոսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին  ահազանգ է ստացվել, որ վարչական համայնքի ղեկավարի ահազանգով իրենք ժամանել են նշված գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, նշված տան նախասհրահի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարատկի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել է արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արագածոտնի  մարզային քննչական վարչությունում  ՀԿԳ ավագ քննիչ Ն․ Քասյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում  բացահայտեցին իրականությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն։ 

Նշված արարքը կատարելու կասկածանքով  ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ին, ապա նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

https://iravunk.com/sim/?p=280799&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը