Ադրբեջանին հանձնենք 4 գյուղերը, թե՞ այսօրվա իշխանավորներին. առաջարկում եմ՝ հանրաքվեի դնել. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

Անդրադառնալով թիրախում հայտնված Տավուշի սահմանապահ գյուղերին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ հայտարարել է, որ «ՀՀ-ն որեւիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան», ապա նշել, թե՝ փնտրտուքի մեջ են, ման են գալիս այն մարդկանց, ովքեր համարում են դրանք ՀՀ տարածք: Ի վերջո, ով ում ի՞նչ պետք է ապացուցի, եւ ի՞նչ պետք է լինի այդ 4 գյուղերի հետ:

— Ալեն Սիմոնյանն ասում է՝ եկեք ինձ ապացուցեք, թե այս գյուղերը հայկական են, այսինքն՝ բոլոր հայերս, պետք է գնանք եւ ապացուցենք, որ ապրում ենք մեր սեփական, հայկական հողում: Այս տրամաբանությամբ՝ Ալիեւը վաղն էլ կարող է կարգադրել նույն Ալեն Սիմոնյանին ասել, թե՝ երեւանցիներ, եկեք ապացուցեք, որ Երեւանը հայկական հող է: Ինչո՞ւ ոչ, այդպես էլ կարող է լինել, եթե այսօր Ոսկեպարի ժողովրդին ասում են՝ եկեք ապացուցեք, որ ապրում եք հայկական հողում: Պատկերացնո՞ւմ եք, ոչ թե պետք է գնանք Ադրբեջանի հետ կռիվ տանք եւ ասենք՝ սա մեր հողն է, ոչ թե միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, Եվրամիությանը պետք է ապացուցենք, այլ իբր մեր իշխանություններին, որ սա հայկական հող է, եւ մենք ապրում ենք մեր սեփական հողում ու իրավունք ունենք այստեղ ապրելու: Ես, ճիշտն ասած, ավելի շատ զարմացած եմ Ադրբեջանի վրա: Ի՞նչ իմաստ ունի գրավել ինչ-որ տարածքներ, դրա համար կռվել, զոհեր եւ միջազգային հարթակներում խնդիրներ ունենալ, չէ որ իրենց մարդկանց բերել եւ դրել են Հայաստանում իշխանության: Գործողություննների տարբերություն չկա, նույնն է, ի՞նչ տարբերություն՝ «յան»-ով է ազգանունն ավարտվում, թե՝ «օղլի»-ով, եթե այս իշխանավորներն անում են ամեն ինչ` հօգուտ Ադրբեջանի: Այս իշխանավորներն իրենց ամբողջ գործունեության ընթացքում զբաղված են միայն ու միայն Ադրբեջանի շահերը սպասարկելով ու լավ էլ սպասարկում են: Կարող էր Հայաստանում իշխանության գար ադրբեջանցի մեկը եւ այդքան արագ չհանձներ հայկական հողերն Ադրբեջանին, ինչքան որ սրանք: Հետեւապես, ես առաջարկում եմ՝ հանրաքվեի դնել եւ հարցնել ժողովրդին՝ ի՞նչ եք ուզում՝ Ադրբեջանին հանձնենք 4 գյուղերը, թե՞ այսօրվա իշխանավորներին: Կարծում եմ՝ իշխանավորներին հանձնելու դեպքում իրենք որեւէ բանով չեն տուժի, կգնան իրենց հարազատ միջավայր, բայց եթե գյուղերը հանձնենք, հասկանալի է, որ այն կլինի Հայաստանի կործանմանն ուղղված հերթական քայլը:

Փաստորեն, ստացվում է, որ այսօրվա իշխանավորներին հանձնելու պարագայում բոլոր կողմերն էլ գոհ կմնա՞ն…

— Բա ուրիշ ի՞նչ առաջարկել ադրբեջանական իշխանությանը ծառայող դրածոներին: Երբ Արեւելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում էր, Հայաստանում նշանակվում էին խաներ, որոնք ծառայում էին պարսից արքային: Հիմա պարսից արքայի փոխարեն՝ Ալիեւն ու Էրդողանն են իրենց դրածոներին նշանակել, որոնք սպասարկում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը, բայց հայ ժողովրդի մասին չեն մտածում: Օրինակ` «Միր» բանկային ռուսական քարտերի արգելումը Հայաստանում. տեսնում են` վնաս է, բայց կատարում են, որովհետեւ այդպես է թելադրված: Հարց է ծագում՝ եթե այդքան լավ եք Արեւմուտքի հետ, ուզում եք Եվրամիության անդամ դառնալ (չնայած` չեն դառնալու, ո՞վ է իրենց ընդունելու) եվրոպական օրենսդրությունն եք ուզում բերել Հայաստան (հավանաբար, ԼԳԲՏ-ական օրենքներ, մարիխուանայի ազատ վաճառք եւ այլն), չե՞ք կարողանում բացատրել, որ այդ «Միր» քարտերը պետք չէ արգելել, որովհետեւ հակառակ դեպքում մեր բյուջեն կկրճատվի, զբոսաշրջության խնդիրներ կունենանք, դատարկ ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ կլինեն: Եթե Արեւմուտքը ձեր ընկերն է, պետք է չստիպի հանել ռուսական այդ քարտերը, որովհետեւ դրանից Ռուսաստանը հաստատ չի տուժի, ընդամենը ռուս տուրիստը ոչ թե կգա Երեւան, այլ կգնա այնտեղ, որտեղ իրեն կոնֆորտ կզգա:

— Ի դեպ, նախորդ հակառուսական քայլն էլ այն էր, որ որոշում կայացվեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնել: Ընդ որում՝ սա մեկնաբանվեց, թե Հայաստանի ռեսուրսները բավարար են օդանավակայանում սեփական ուժերով սահմանապահ ծառայություն իրականացնելու համար: Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է սահմանապահ զորքերում, մասնավորապես՝ «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ Հայաստանի պետական սահմանի մյուս անցակետերում՝ ենթասպայական պաշտոններում ընդունելություն: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ իրականում ռեսուրսները բավարար չէի՞ն, թե՞ «կարեւորը» հերթական հակառուսական քայլն անելն էր:

Իրենց համար կարեւորը ծառայելն է իրենց աղաներին, որոնք ասել են՝ այս մի քայլն էլ արեք: Ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ կամք, ո՛չ էլ պատկերացնում են` ինչ են անում: Արարատ Միրզոյանն ասում էր, թե գիտեք ինչ, ռուսներ, մենք արդեն պատրաստ ենք, կարող ենք փոխարինել սահմանապահ զորքերին օդանավակայանում: Սա՞ էր իրենց պատրաստությունը, որ փողոցից մարդ են հրավիրում, ընդունելություն կազմակերպում, որպեսզի մի երկու ամսից անցնի ծառայության, քանի որ օգոստոսի 1-ից հանում են ռուսներին: Սրանք փողոցից 7 հոգով՝ իրենց Չալո շան հետ եկել են իշխանության, եւ իրենց թվում է՝ բոլոր հարցերը կարելի է փողոցից մարդ կանչելով լուծել: Ակնհայտ է, որ հայ սահմանապահներ չեն լինելու «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ռեժիմն իրականացնողները, այլ լինելու են օտարերկրյա ինչ-որ պատրաստված ուժեր: Ցուցադրական ասելու են, թե իբր հայերն են ամբողջությամբ ծառայություն իրականացնում, բայց իրականում տեղի են ունենալու այլ պրոցեսներ:

— Պարոն Բաբուխանյան, ի՞նչ նկատի ունեք, ովքե՞ր կարող են հայտնվել սահմանապահ զորքերում:

Օրինակ` եվրադիտորդներ, ՆԱՏՕ-ական սպաներ: Վերջերս Ռուսաստանից արդեն հնչեց, որ եվրադիտորդների այդ համակարգն, ըստ էության, նույն ՆԱՏՕ-ական համակարգն է: Այնպես որ, չի բացառվում, որ շատ շուտով կպարզվի՝ ռուսները դուրս եկան ու տեղը եկան, օրինակ, թուրքերը, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության հրահանգիչներ կամ նույն եվրադիտորդները: Չի կարող այդպիսի բարդ համակարգում, ինչպիսին է սահմանապահ ծառայությունը, կազմակերպվի մի քանի ամիս առաջ փողոցից վերցրած մարդկանցով: Ընդ որում՝ դեռ չեն էլ վերցրել, այլ օրեր առաջ հայտարարել են, որ պատրաստ են վերցնել: Թե երբ կվերցնեն, որերորդ դասարան ավարտած մարդիկ կդիմեն, դեռ պարզ չէ, իսկ օգոստոսն էլ սարերի հետեւում չէ: Փաստն այն է, որ ստախոս են, ոչ մի ռեսուրս էլ չունեին: Եթե նույնիսկ այդպիսի միտք ունեին, թող երկու տարի առաջ դասընթացներ անցկացնեին, ծառայության անցնելու համար դիմած մարդկանց ստուգեին՝ անվտանգության տեսակետից, թե ինչ կապեր ունի դրսում: Չէ որ մի թուրք դիվերսանտ նախապես այդ մարդուն կարող է հավաքագրած լինի, նա էլ վաղը ընդունի իր անձնագիրը, կնիքը խփի եւ թողնի երկրից ներս: Այդ մարդկանց պետք է ե՛ւ մասնագիտական գիտելիքներ տալ, ե՛ւ կրկնում եմ՝ ստուգել, թե արդյոք նրանք իրավունք ունեն այդտեղ գտնվելու: Ի վերջո, պատահական չէ, որ սահմանապահ զորքերը գտնվում են Ազգային անվտանգության ծառայության համակարգում ոչ միայն Հայաստանում, այլեւ, որպես կանոն, բոլոր պետություններում: Չի կարող որեւէ տրամաբանության մեջ տեղավորվել, որ ԱԱԾ համակարգ մարդկանց հրավիրում են ընդամենը փողոցից՝ հայտարարության մեջ դնելով ընդամենը երկու պայման՝ լինի մինչեւ 30 տարեկան եւ տղամարդկանց դեպքում՝ բանակում ծառայած լինի: Ուրիշ պայման չկա, սա է անկախ, ազատ Հայաստանի այսօրվա իրական դեմքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=280749&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը