ԲԱՄԲԱՍՆՔ
ԲամբասանքԱյն, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հաստատեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ գտնվում է արտերկրում` բուժման նպատակով, թեւաթափ է արել նրա հետ մեծ հույսեր կապող քաղաքական ակտիվին:
Քոչարյանականներն ասում են, որ արդեն ակնհայտ է` ՀՀ երկրորդ նախագահը հեռանում է քաղաքականությունից եւ իրեն փոխարինող է նշանակել որդուն` Լեւոն Քոչարյանին: Եվ թեպետ քոչարյանականները սիրում են Քոչարյան կրտսերին, բայց առաջնորդի կերպարում նրան չեն տեսնում, առավել եւս` վաղը չէ մյուս օր վարչապետի պաշտոնին: Սա էլ պատճառ է դարձել, որ այլեւս Քոչարյանների հետ հույսեր չկապեն: Այս առումով` շշուկներ են պտտվում, որ շուտով ականատես ենք լինելու ճամբարափոխների մեծ բանակի, որոնք կփորձեն հանգրվանել այն ուժերի մոտ, որոնք դեռ ի վիճակի են երկրում իրավիճակ փոխել:
https://iravunk.com/sim/?p=280659&l=am/