ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԵրեւան քաղաքում կրկին սրվել է աղբահանության խնդիրը: Պարզվել է, որ նիկոլական իշխանությունների ժամանակ, այդ թվում` կլոուն Հայկոյի քաղաքապետ լինելու ժամանակ ձեռքբերված աղբահանության մեքենաները ի սկզբանե եղել են անորակ, բացի դրանից, շատ լուրջ խնդիրներ կան դրանց պահեստային մասեր ձեռք բերելու գործում, եւ ամենակարեւորը` մեքենաների նորոգման համար դուրս են գրվել հսկայական գումարներ, սակայն իրականում նորոգում չի անցկացվել: Արդյունքում` աղբահանության մեքենաների մեծ մասը դուրս է եկել շարքից, եւ աղբահանության համար ստիպված են օգտագործել պարզապես հին բեռնատար մեքենաներ: Նշենք, որ ժամանակին առաջարկվում էր ձեռք բերել ռուսական եւ բելառուսական արտադրության աղբահանության մեքենաներ, որոնք ավելի էժան էին, եւ ավելի հեշտ էր դրանց սպասարկումը: Սակայն նիկոլական իշխանությունները քաղաքական նկատառումներից գնացին այլ ճանապարհով: Իսկ կերած փողերով ճոխ-ճոխ նախընտրական քարոզարշավներ էին անցկացնում:
https://iravunk.com/sim/?p=279202&l=am/