ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՄեզ հասած տեղեկություններով` էլեկտրոնային դեղատոմսեր ներդնելու իրական պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունը առողջապահական միջազգային կառույցներից ստացել է հսկայական գումարներ` էլեկտրոնային դեղատոմսեր ներդնելու եւ, ընդհանրապես, Հայաստանի բոլոր քաղաքացիների առողջական վիճակը էլեկտրոնային հաշվառման ենթարկելու համար: Այդ ծրագիրը մաս-մաս մշակվել է դեռ 2018 թվականից եւ, ըստ լուրերի, նախարարությունը այդ ընթացքում ստացել է շուրջ 1 մլն դոլար: Դրա զգալի մասը ծախսվել է ծրագրավորող ընկերություններին պատվերներ տալու վրա: Հասկանալի է, որ այդ պատվերները տրվում էին ոչ գեղեցիկ աչքերի դիմաց: Իսկ համաշխարհային գլոբալիստական ուժերին այդ ամենն անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներին վերահսկելու նպատակով, եւ այստեղ նրանց շահերը ամբողջությամբ համընկնում են Նիկոլի ձգտումների հետ:
https://iravunk.com/sim/?p=278708&l=am/