ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԸստ լուրերի` Արեւմուտքը Հայաստանի իշխանություններից պահանջեց «Զվարթնոց» օդանավակայանից հանել ռուս սահմանապահներին, քանի որ վերջիններս չպետք է տեղեկացված լինեն, թե ով է մուտք գործում Հայաստան: Բանն այն է, որ, ըստ լուրերի, Արեւմուտքը պլանավորել է Հայաստան տեղափոխել մի շարք մասնագետներ հատուկ օպերացիաների գծով, որոնք պետք է սադրեն նոր հայ-ադրբեջանական պատերազմ: Այդպիս սադրանք արդեն եղել է, երբ Նոր Հանդի հատվածում նշանառուն վիրավորել է ադրբեջանցի զինվորին, որի արդյունքում Ադրբեջանը ռմբակոծել է մեր դիրքերը` սպանելով չորս հայի: Ի դեպ, Նիկոլի խոստացած հետաքննությունից որեւէ արդյունք մինչ օրս հայտնի չէ: Ռուսաստանը տեղյակ է սպասվող սադրանքներից եւ փորձում է հետ պահել Ադրբեջանին սադրանքներին տրվելուց, ինչի նպատակով օրերս ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը այցելել էր Բաքու:Բ
https://iravunk.com/sim/?p=278439&l=am/