«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած միջոցառում դատապարտելի է»

Ներքաղաքական

Այն, ինչ հնարավոր եղավ կանխել Էջմիածին քաղաքում հանրային ճնշմամբ, ընդդիմադիր ավագանու հստակ դիրքորոշմամբ եւ քաղաքապետարանի «զադնի» դնելու արդյունքում, տեղի ունեցավ Երեւանում՝ տեղի ավագանու հենց քթի տակ:

Պարզվում է՝ երբ Էջմիածնի (Վաղարշապատի) քաղաքապետարանը հետ կանչեց իր թույլտվությունը, որպեսզի իրենց քաղաքում տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն տարածող ԱՆԴՐԱՆԻԿ (ԹՈՆԻ) ԴՈՎԼԱԹՅԱՆԸ դեռեւս փետրվարի 16-ին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ փետրվարի 24-ին՝ ժ.14.00-20.00-ն, Երեւանում` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք է անցկացնելու: Այն ընդունվել է ի գիտություն, եւ հանրահավաքն էլ արտոնվել: Սա, իհարկե, կարող էր սպրդել շարքային երեւանցու աչքից, իսկ ինչո՞ւ էին լռում Երեւանի ավագանու անդամները:

Ինչեւէ, վերադառնանք հակաեկեղեցականների անփառունակ հանրահավաքին: Նախ ուշագրավ է, որ Ա. կամ Թ. Դովլաթյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ ներկայանալով, իբրեւ Հայաստանյայց թեմի Հայ Առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր: Այսինքն՝ մեր մայրաքաղաքն այն կարգի որբի գլուխ է դարձել, որ եթե անգամ ինքնակոչ մեկը դիմեր քաղաքապետարանին եւ ասեր, որ ինքը ձեռնադրված Հռոմի պապն է, էլի կթույլատրվեր նրան՝ սրտի ուզած հավաքն անել: Այդուհանդերձ, հատկանշական է, որ թեպետ Դովլաթյանը դիմել էր 100 հոգանոց ու 4 կարգադրիչով հավաք անցկացնելու համար, բայց հազիվ 10 հոգու ներկայություն էր ապահովել: Իսկ իրենից առաջ դեպքի վայրում ցցել էին մեծ դինամիկներ: Ի պատիվ ոստիկանության՝ այդ դինամիկներն, իհարկե, հեռացվեցին, քանի որ իրազեկման մեջ նշված էր միայն, որ պետք է լինի «բլութութ բարձրախոս»: Իսկ ելույթներ չեղան ընդհանրապես՝ ո՞ւմ համար, եթե կողմնակիցներ չկային, միայն ոստիկաններն էին եւ մի քանի մարդ, ովքեր ուղղակի սպասում էին, որ բերանները բացեն, եւ այն ունենար իրենց համար ծանր հետեւանքներ: Այսպիսով՝ դեռ նախանշված ժամը չլրացած՝ հակաեկեղեցականները քոռ ու փոշման հեռացան:

Իսկ ո՞ւր էին Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները, նրանք Մայր Աթոռում էին՝ լուսանկարվում էին եւ արձանագրում, որ պաշտպանեցին եկեղեցուն, բայց ումի՞ց, այդպես էլ ոմանք նույնիսկ չիմացան: Եվ միայն քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆՆ էր, որ Երեւանում Դովլաթյանի հենց երեսին շխկացրեց, որ նա զբաղված է զրպարտությամբ, եւ նաեւ հերթով պայթեցրեց այդ անձի բոլոր ստերը:

Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ տեսակետը:

«Նախ առաջին անգամ եմ լսում, որ այդ ակցիան տեղի է ունեցել, տեղյակ չէի: Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած միջոցառում անընդունելի է եւ դատապարտելի: Չի՛ կարելի պառակտել մեր եկեղեցին: Հայ ազգի թիվ մեկ բրենդն այն է, որ մենք ընդունել ենք քրիստոնեությունն առաջինը: Եվ տարիներ ի վեր, որ գոյատեւել է մեր ազգը` հենց Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ է: Հետեւապես, ցանկացած նման քայլ իմ կողմից խիստ դատապարտելի է` կլինի թույլտվություն տալն այդպիսի հավաքներին, թե նման միջոցառում կազմակերպելը», - շեշտեց Մանուկյանը:

Երեւանի նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ, ով ժամանակին հայտարարել էր, որ հանդես է գալու, որպես մունիցիպալ օմբուդսմեն, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հետեւել բուն ընթացակարգերին, թե իրավական իմաստով ինչպես է այդ իրազեկման ընդունումը տեղի ունեցել:

«Ընդհանրապես հանրային հավաքների մասին օրենսդրությունը բացառիկ դեպքերում է թույլ տալիս քաղաքապետարանին արգելել որեւէ ցույց կամ հավաք: Եվ եթե մենք հիմա սա մեկնաբանենք այն իմաստով, որ Տիգրան Ավինյանն իրավունք ուներ` խոչընդոտելու, թույլ չտալու, հետագա ընդդիմադիր հավաքների դեպքում եւս նա կարող է օգտագործել այդ իրավունքն, ինչն իրականում մեր օրենսդրությամբ չունի: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ հակաեկեղեցական հավաքներն ինձ համար հասկանալի չեն` որպես հայ քրիստոնյայի: Ավելին` մեր Սահմանադրության մեջ առանձնահատուկ դեր է տրվում Հայ Առաքելական եկեղեցուն, ինչն իմ կարծիքով` ոչ մի կերպ չի հակասում աշխարհիկ պետության կառուցվածքին: Այդուհանդերձ, այդ բացառիկ դերը պետք է հարգի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ավելին` դա պետության պարտավորությունը պետք է լինի` հարգել եւ ամեն ինչ անել, որ եկեղեցու դեմ ոտնձգություններ, որպես այդպիսին, չլինեն», - նշեց Խաժակյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277924&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ