ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, ՀՀ անվտանգությունն ու պետականությունը. «301-ի խորհուրդ»

Ներքաղաքական
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականությունը՝ սպասարկելով Արևմուտքի ազգային և պետական շահերը:
 
Հայաստանի Հանրապետության պետականության գոյությանը սպառնացող վտանգների և Արցախի կորստի գործընթացի բուն մեկնարկը տրվեց 2018 թ․, երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Հայաստանում իրականացրեցին իրենց հերթական գունավոր հեղափոխությունը։
 
Ի դեպ, «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ այն ժամանակ երբ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր Ջինա Հասփելը, ով 2018-ի մարտի 14-ին նշանակվեց այդ պաշտոնին։ Մինչ այդ նա ԿՀՎ-ի գծով երկար տարիներ աշխատել էր Ադրբեջանում և Թուրքիայում։
2018 թ․-ից ի վեր ՀՀ իշխանությունները սկսեցին սպասարկել հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերը, ինչի արդյունքում քարոզչական դաշտում առաջին հարվածը հասցվեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը․ քրեական հետապնդում սկսվեց այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ։
 
Հայաստանի պաշտպանունակության վրա էական բացասական ազդեցություն ունեցավ նախկինում ՌԴ-ի հետ կնքած մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկով ռուսական ՀՕՊ և ՌԵՊ համակարգերի գնման պայմանագրերի չեղարկումը։ Այսպիսով, 2018-2020 թթ․-ին Արևմուտքը, ՀՀ իշխանությունների ձեռքով նախապատրաստեց և հասունացրեց նոր պատերազմ Ադրբեջանի հետ՝ նախորոք կանխորոշված պարտության ելքով։
 
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Արցախի դեմ 2020 թ․-ին իրականացված 44-օրյա պատերազմի օպերացիայի պլանավորման մեջ անմիջական մասնակցութուն է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի MI6 ռազմական հետախուզական ծառայության ղեկավար, թյուրքագետ Ռիչարդ Մուրը։ (2014 թ․ հունվարից մինչև 2017 թ․ դեկտեմբեր Մուրը զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Մուրի՝ Անկարայում դեսպան նշանակվելու պատճառներից մեկը թուրքերենի իմացությունն էր։ 2018 թվականին Մուրին ծառայեց որպես ՄԲ նախարարների կաբինետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, իսկ նույն թվականի ապրիլին նշանակվեց ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև իր վերջին նշանակումը։ Հուլիսի 28-ին հայտարարվեց, որ աշնանը Մուրը կստանձնի MI6-ի ղեկավարի պաշտոնը և հոկտեմբերի 1-ին նշանակվեց այդ պաշտոնին։ Ռիչարդ Մուրի կինը թրքուհի է):
 
2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եղել է պատերազմը կանգնեցնելու մի քանի առաջարկ, որոնք մերժվել են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնուամենայնիվ, Ռուսաստանին հաջողվեց կանգնեցնել պատերազմը և հասնել այնպիսի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի մեջ բացակայում էր Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին կետը, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր որպես ապագայում լուծվող խնդիր։ Նման իրողությունը չէր մտնում հավաքական Արևմուտքի ծրագրերի մեջ, և Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երեք տարի շարունակ, հավաքական Արևմուտքի և ՀՀ իշխանությունների կողմից քարոզչական դաշտում հետևողականորեն վարկաբեկվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում նաև երեք եռակողմ հայտարարությունները։
 
Օգտվելով հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված և ՀԱՊԿ քաղաքական և ռազմատեխնիկական աջակցությունից Հայաստանի հրաժարվելու հանգամանքից, Ադրբեջանը դիմեց նոր հարձակումների, իսկ Հայաստանի իշխանություններն առիթը օգտագործեցին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու և նրանց հետ հարաբերությունները վատթարացնելու համար։
 
Ի դեպ, 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակմանը նախորդել էր նույն թվականի հուլիսին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բյորնսի Հայաստան կատարած այցը։ Նույն՝ 2022 թ․-ի դեկտեմբերին Հայաստան այցելեց նաև Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ինչը համընկավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ։ Ի վերջո, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների չկատարման արդյունքում Արցախը արևմտյան հարթակներում ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։
 
Արցախի կորստից հետո ՀՀ իշխանությունների մեղադրանքները Ռուսաստանի հասցեին ավելի ինտենսիվ բնույթ ստացան։ ՀՀ պաշտոնյաների կողմից հնչեցին բացահայտ կեղծ և ոչնչով չփաստարկված մեղադրանքներ, իսկ ՀՀ-ում Արևմուտքի 5-րդ շարասյունը ավելի ինտենստիվորեն շարունակեց ստի ու կեղծիքների վրա հիմնված հակառուսական ագրեսիվ քարոզը՝ Ռուսաստանին ներկայացնելով որպես թշնամի պետություն՝ նրան մեղադրելով ՀՀ բոլոր կորուստների մեջ։ Նույնիսկ ՀՀ պաշտոնատար մի շարք անձինք սկսեցին Ռուսաստանին ուղղակիորեն մեղադրել 44-օրյա պատերազմը Ադրբեջանի հետ համատեղ հրահրելու մեջ։
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունից ազատվելու խնդիրը փաստացիորեն դարձել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող կոնկրետ քաղաքականություն, ինչը բխում է հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերից։
 
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները, սպասարկելով Ռուսաստանի դեմ պատերազմող հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերը, փորձում են զոհաբերել նաև հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և պետականությունը։ ՀՀ իշխանությունների նման քաղաքականությունը մենք գնահատում ենք որպես ՀՀ ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված պետական հանցագործություն, որի կենսագործումը պետք է կասեցվի։
Սույն հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Միաժամանակ հորդորում ենք հասարակական, քաղաքական այլ կազմակերպություններին, հեղինակություն վայելող անհատներին, փորձագիտական շրջանակներին ևս հանդես գալ համապասխան հայտարարություններով և կեցվածքով։
 
«301-ի խորհուրդ» նախաձեռնություն
https://iravunk.com/sim/?p=277914&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян