ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՌուսները հետեւողականորեն փորձում էին Արցախը պահել հայկական, սակայն Նիկոլը ամեն ինչ արեց, որպեսզի այն հանձնի թշնամիներին: Իր հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացեց որոշ փակագծեր, թե ինչպես եղավ, որ Նիկոլը հանձնեց Շուշին եւ հրաժարվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելուց: Լավրովը նշեց, որ կան մի շարք այլ դրվագներ, որոնք նա հավանաբար կբացի, եթե Նիկոլը շարունակի իրեն այսպես պահել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` այդ դրվագներից մեկը վերաբերում է նրան, որ մինչեւ Արցախի հայաթափումը, ռուսները առաջարկել են տարբերակ, որ Արցախը մնա հայկական, ունենա պետական կարգավիճակ, բանակ եւ միջազգային կապեր: Այդ առաջարկը փոխանցվել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որը եկել էր Երեւան Նիկոլի հետ բանակցելու համար: Սակայն Նիկոլը այդ առաջարկը մերժեց, հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ու լավ իմանալով, որ դրան կհետեւի Ադրբեջանի կողմից արցախցիների բռնագաղթը: Սակայն Նիկոլին հանձնարարված ծրագիրը դա էր:
https://iravunk.com/sim/?p=277910&l=am/