Երբ Նիկոլի աջակիցը 2018-ԻՆ՝ հակաեկեղեցական է, 2024-ին՝ հողատարածք զավթող

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։ Հերթը հասել է Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժմանը: Բնակիչների խոսքով՝ այն տարածքներում, որտեղ այժմ քաղաքապետարանը իրականացնում է ապօրինի շինության քանդման աշխատանքներ, իրենք ժամանակին այդ հողատարածքները վերցրել են, այգիներ հիմնել, բայց ընդլայնվող ընտանիքներ են եղել, որոշել են նաեւ տուն կառուցել։

Լվովյանի բնակիչները երկու օր առաջ բողոքի ակցիա իրականացրին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Նրանք ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում էին, թե պատրաստ են խոնարհվել Ավինյանի առաջ, միայն թե իրենց պես հպարտ քաղաքացիների կառուցած ապօրինի տները չքանդի: Ավելին՝ նրանցից ոմանք հավաստիացնում էին, որ քայլել են Ավինյանի համար, մյուսները, որ նկարվել են Արարատ Միրզոյանի հետ, կային մարդիկ, ովքեր վստահեցնում էին, որ սիրում են ու հարգում իշխանության ղեկավարներին: Եվ մինչ սոցցանցերում փորձում են հասկանալ եւ հեգնում են, թե մեր երկրի գլխին կոտրված այսքան աղետից ու կորստից հետո՝ ովքե՞ր են «Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վկաներըե, «Իրավունք»-ը ուշագրավ մանրամասներ պարզեց նրանցից մեկի մասին:

Հիշո՞ւմ եք 2018 թվականին ի հայտ եկած «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը: Նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Լվովյանի բնակիչ ՏԻԳՐԱՆ ՔՈՒՐԱՋՅԱՆՆ էր: Եվ հենց նա էր քաղաքապետարանի դիմաց հավաստիացնում, որ այս իշխանության ղեկավարների համար պայքարել են, ու հիմա էլ պետք լինի, կպայքարեն: Այս շարժման անդամները, փաստորեն, ունենալով կառավարության հովանավորությունը՝ հակաեկեղեցական վարքով, անգամ խուլիգանությամբ փորձում էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում խժդժություններ առաջացնել ու քաղաքացիական ակցիաների անվան տակ՝ հարձակումներ էին գործում եկեղեցու դեմ: Իսկ արդեն 2024 թվականին պարզվում է, որ այդ հակաեկեղեցական ակտիվիստներից կան մարդիկ, որոնք Երեւան քաղաքից ապօրինի հողատարածքներ են զավթել ու իրենց համար տուն են սարքել: Ընդ որում՝ դեռ մի բան էլ իրենք են դժգոհում, որ Ավինյան Տիգրանն իրենց հանում է այդ տներից, չէ՞ որ իրենք շարունակում են շատ սիրել Փաշինյան Նիկոլին:

Այս պատմության մեջ ամենասյուռը թերեւս քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Տ. Քուրաջյանի տված մեկնաբանությունն էր լրատվամիջոցներին: Նա սրբի դեմքով հայտարարում էր, թե՝ «Սա ժողովրդավար երկիր է, չենք ուզում այդպես խուլիգանավարի գան, ջարդեն, քանդեն մեր տները»: Մինչդեռ այդկերպ խուլիգանավարի կարելի էր 2018-ին գրավել դիվանատո՞ւնը… Այո՛, Հայաստանում միայն մի օրենք է ժամացույցի ճշգրությամբ գործում՝ դա բումերանգի օրենքն է: Իմաստուն ժողովուրդը կասեր. «Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»: Թեպետ չշտապենք. Լվովյան փողոցից տարածքներ զավթածների, Տիգրան Ավինյանի առաջ խոնարհվելու, Նիկոլ Փաշինյանին անսահման սիրելու «մարտավարությունըե տվեց որոշակի դրական արդյունք: Նրանց հետ հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ հավաստիացրել է, որ նախատեսված ապամոնտաժման աշխատանքները ժամանակավոր կդադարեցվեն, եւ ընդլայնված կազմով եւս մի քանի քննարկում կլինի՝ հետագա գործողությունների հետ կապված:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երեւանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ», - սիրալիր նշել է Փամբուխչյանը՝ հավանաբար մոռանալով շեֆի հայտնի հայտարարությունը, թե՝ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277881&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ