Ես ձեզ «ամո՛թ» չեմ ասում, թեպետ մեծ դժվարությամբ, բայց կաղոթեմ ձեզ համար. Ալլա Հակոբյանի արձագանքը՝ Արմեն Այվազյանին

Ներքաղաքական

«Աջապահյանին պաշտպանող բոլոր մեկնաբանությունները ջնջվելու են։ Աջապահյանին պետք է սաստել։ Եվ դա արդյունավետորեն կարող է անել միայն Հայոց եկեղեցին։ Ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է պատրաստվում անել այս առթիվ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ու ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ», - այս մասին մասնավորապես նշել է քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը եւ ծավալուն անդրադարձ կատարել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հարցազրույցներին:

Արձագանքելով Ա. Այվազյանին՝ գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է. «Ահա եւ օդում կախված լուրերի պատասխանը... Ամեն կողմից՝ դեռ չարաբաստիկ 2018-ից, փորձում էին ԳԼԽԱՏԵԼ Հայ Առաքելական Եկեղեցին... Սակայն մոտ ԵՐԿՈՒ հազարամյակ ԴՐՍԻ հարձակումներից մինչ օրս անսասան կանգնած վեմը անկոտրուն է... Ուստի, այժմ մտնում են նոր փուլ՝ ՆԵՐՍԻՑ ՔԱՆԴԵԼ եկեղեցին... Իսկ ինչո՞ւ ոչ... Չէ՞ որ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ վեմերը քանդվեցին ՀԵՆՑ ՆԵՐՍԻՑ՝ մարտի մեկերով ու ՊՊԾ գնդի գրավումներով... «Ուրեմն եկեղեցին էլ ՀԵՆՑ ՆԵՐՍԻՑ կքանդենք». կարծում եմ, սա՛ է մեր թշնամիների կարգախոսն ու ռազմավարությունը...

Պատմաբանը, ով նաեւ քաղաքագիտության դոկտոր է, ԻՐ ԻՍԿ բարձրացրած հարցերին անմիջապես ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ է տալիս: Ավելի հզոր մեթոդ մինչ օրս հորինված չէ՝ սեւը ներկայացնել ճերմակ եւ հակառակը... Ընտրվում է ԶՈՀԸ՝ հետո աշխարհի բոլոր մեղքերը բարդվում են այդ ԶՈՀԻ ՎՐԱ եւ՝ ամենակարեւորը՝ աշխարհով մեկ ՀԱՐԳՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ, ում խոսքը լսելի է ե՛ւ աշխարհիկ ե՛ւ հոգեւոր ատյաններում, մեղադրվում է այդ ԶՈՀԻՆ ՉՊԱՏԺԵԼՈՒ անգործության մեջ: Պատմաբան-քաղաքագետը ակնկալում է, որ ինչպես ինքն իր ամերիկյան ֆեյսբուկյան էջից անհապաղ կջնջի «Աջապահյանին պաշտպանող» քոմենթները, նույն արագությամբ էլ «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ» «կջնջի» եւ կարգալույծ կանի Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսին, ում սիրտն՝ ի տարբերություն շատ քաղաքագետների եւ քաղաքական գործիչների, «խորովվում» է թե՛ իր Հայրենիքի, թե՛ իր հոտի համար:

«Ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է պատրաստվում անել» Ամենայն Հայոց Կաթողիկոսը», - գրում է քաղաքագիտության դոկտորը: Օ՜, կարծում եմ այս հարցի պատասխանը կցանկանային իմանալ աշխարհի ԲՈԼՈՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, քանի որ, ինչպես կասեր հասարակ ժողովուրդը, «շան գլուխը» հենց այդտեղ է թաղված... Բավական է քողարկվել սին մտահոգություններով... Նիկոլի կողմից ԽԱԲՎԱԾ տաքսիստներն, ովքեր 2018-ին ՄԻԱՄՏԱԲԱՐ նրա համար ճանապարհներ էին փակում՝ միաժամանակ բացելով ԴԺՈԽՔԻ ճանապարհը, այդքան վնաս չեն հասցրել մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, որքան այս՝ իբրեւ թե ԿԻՐԹ ու ՄՏԱՀՈԳ քաղաքագետ-մտավորականները...

Հենց դո՛ւք եք «թեւերը քշտել ու լծվել հայոց մեջ հայատյացություն» տարածելու անփառունակ գործին, եւ դրա վառ ապացույցը հենց ձեր այս գրառումն է... Վերջերս նկատել եմ, որ «ԱՄՈ՛Թ» բառը օգտագործվում է հենց անամոթների կողմից... Ինչպես ասում են, «թրենդային» բառ է դարձել... Դե, ինչ, մնացեք «թրենդի» մեջ, թեպետ ձեր գրառումը դուր կգա ոչ միայն անգլոսաքսոնական ընթերցողներին եւ ՀԱՏԿԱՊԵՍ նրանց ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, այլեւ դարերով ՀԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԾ թուրքերին եւ նրանց MİT-ին՝ Milli İstihbarat Teşkilatı-ին... Ես ձեզ «ԱՄՈ՛Թ» չեմ ասում... Ես՝ թեպետ մեծ դժվարությամբ, բայց ԿԱՂՈԹԵՄ ձեզ համար...»:

https://iravunk.com/sim/?p=277789&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ