Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Մեզ Հայրենիքից զրկելու ծրագիրը սկսվեց դեռ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի օրոք, երբ՝ Սովետների փլուզումից հետո փոխելով մեր անձնագրերը, մեզ ՀՐԱՄՑՎԵՑ առա՛նց «ՀԱՅՐԱՆՈՒՆ» տող պարունակող փաստաթուղթ... Զարմանալի է, բայց ռուսների մոտ նույնպես ОТЕЧЕСТВО եւ ОТЧЕСТВО բառերը ԱՌԱՋԱՑԵԼ են ОТЕЦ բառից, ինչպես եւ մեզ մոտ թե՛ ՀԱՅՐԱՆՈՒՆ, թե՛ ՀԱՅՐԵՆԻՔ բառերը ԱՌԱՋԱՑԵԼ են ՀԱՅՐ բառից... Հայե՛ր ջան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ մեր ՀԱՅՐԵՐԻ՛ երկիրն է... Այն ժամանակ՝ հեռավոր 90-ականներին, շատերս ընդվզեցինք այդ նորաթուխ ներմուծության դեմ... Ապարդյուն... Դա ԴՐՍԻ հրահանգ էր, որը հմտորեն ՆԵՐՄՈՒԾԵՑ այսօրվա վարչապետի «կնքահայրը»... «Սանիկը» շատ ավելի հեռու գնաց... ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած գոյը մեզ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ զրկում է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ՝ Արցախն ԱՐԴԵՆ ՀԱՅԱԹԱՓՎԵԼ է, մնում է այս մի փոքր՝ Պարույրի խոսքով ասած, «լեռնակղզին»...

Հայե՛ր ջան, 90-ականներին դուք ՀԱՆԴՈՒՐԺԵՑԻՔ, որ ձեզ ԶՐԿԵՆ ՀԱՅՐԱՆՈՒՆԻՑ, ասելով թե դա ռուսական մշակույթից ներմուծված կատեգորիա է... Լավ է դեռ չեն ասում, որ ՀԱՅՐԵՆԻՔ բառից էլ պետք է հրաժարվել, քանի որ այն նույնպես ռուսերենից թարգմանված եւ ներմուծված բառ է... Այսօր մեր անձնագրերում չկա ՀԱՅՐԱՆՈՒՆ գաղափարը... Շուտով կզրկվենք նաեւ ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք... Մեր սահմանները 30 տարի մեզ հետ հսկում էին ռուսական զորքերը... Այսօր ամեն ինչ արվում է, որ մենք ԶՐԿՎԵՆՔ մեր ստրատեգիական դաշնակցից... Ո՞վ է առաջինը շահելու դրանից... Իհարկե մեր դարավոր թշնամին... Եվ, իհարկե, մեր դարավոր թշնամու դարավոր ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ողջ «ծաղկեփունջը», որոնք ե՛ւ ցեղասպանությունն անտեսեցին, եւ Հայոց Կիլիկիան թուրքին հանձնեցին, սակայն մեծ սիրով ծաղկեփնջեր են խոնարհում հայերի շիրիմներին... Ուստի, «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ի՞նչ եք արել ձեր ազգի համար»: Սա ես ընդամենը կրկնում եմ, իսկ Ամենայն Հայոց Զորավար Անդրանիկն ամենքիցս է ՊԱՀԱՆՋՈՒՄ...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277771&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ