Սթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա Սիմոնյան
Ներքաղաքական
Սոչի քաղաքում անցկացվող միջազգային երիտասարդական փառատոնի շրջանակում այսօր հյուր էր «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի եւ RT-ի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Ի թիվս երիտասարդների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի՝ Մ. Սիմոնյանն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ Հայաստանում առկա հայտարարություններին եւ ընդհանրապես՝ հակառուսական տրամադրություններին: Այս իրավիճակում, թե ինչ պետք է անել, Մ. Սիմոնյանն ասել է՝ առաջին հեթին պետք է սթափվել:
- Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին: Եթե մարդկանց հոգեհարազատ է ինքնասպանության քաղաքականությունը, թող շարունակեն ընտրել Փաշինյանին, նրանք, ովքեր աջակցում են նրան, ուղղակի, մարդասպաններ են: Ես ինքնասպանություն գործողների լոգիկան չեմ հասկանում, հոգեբուժարանում երբեք չեմ աշխատել: Ես չգիտեմ՝ շարքային հայ ժողովուրդը Ռուսաստանի հե՞տ է, թե՝ ոչ, ես երկու անգամ եմ Հայաստանում եղել, մի անգամ նախագահ Վ. Պուտինի հետ գործուղման էի եկել, երկրորդ անգամ՝ ամուսինս է տարել ինձ՝ ցույց տալու Հայաստանը, այդտեղ չունեմ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ: Ի՞նչ է մարդկանց գլխում կատարվում, ես չգիտեմ, բայց փաստն այն է, որ ինչ-որ մարդիկ ընտրում են Նիկոլ Փաշինյանին, որը ոչ միայն հակառուսական, այլեւ հակահայկական տրամադրված գործիչ է: Դրա համար եմ ասում՝ մոտիվացիան ինքնասպանություն գործողների ինձ համար դժվար է հասկանալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=277768&l=am/