Արմեն Գրիգորյանը պատասխանում է Զախարովային

Ներքաղաքական

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը կավելանա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայաստան-Ադրբեջան սահմանը շատ երկար է, այն ռեսուրսները, որոնք մինչ այս պահն ունեցել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, չի կարող պատշաճ աշխատել։ Մենք գտնում ենք, որ ԵՄ առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում, և դրա համար ավելի մեծ կարողություններ պետք է ունենա աշխատանքը շարունակելու և այն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵՄ առաքելությունը դիտորդություն իրականացնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և Իրանի հետ սահմանին, Գրիգորյանն ասել է, որ առաքելությունը գործում է միայն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդները «հետախուզական գործունեություն են ծավալում Ռուսատանի և Իրանի նկատմամբ»՝ ԱԽ քարտուղարն անհասկանալի է որակել այս պնդումը։

«Ես չեմ հասկանում՝ ինչու է Ռուսաստանն իր խնդիրները հասցեագրելու նպատակով այլ երկրների մասին ևս խոսում։ Նախ, Հայաստան-Իրան սահմանին ԵՄ դիտորդները ներկա չեն, չեմ հասկանում՝ ինչու են ՌԴ ներկայացուցիչները նման պնդուներ անում, բայց միանշանակ է, որ նրանք ներկա են միայն Ադրբեջանի հետ սահմանին, կայունություն են բերում տարածաշրջան, Հայաստանի շահերից է բխում, որ կայունություն լինի։ Ես չգիտեմ՝ ինչպես կարող են ԵՄ դիտորդները լրտեսություն անել Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը կարող է ցանկացած մեղադրանք ներկայացնել, փաստեր թող ներկայացնեն, քննարկենք»,- ասել է Գրիգորյանը։

https://iravunk.com/sim/?p=277707&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ