Ոտքի կանգնեք, որ վաղը ստիպված չլինեք մաքրել թուրքի ունիտազ. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով օրերս Մարտունի-Երեւան հիմնական ճանապարհը փակած մարտունեցիներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ իշխանությունը ցանկանում է հարկային բեռ սահմանել նաեւ արտագնա աշխատանքի մեկնածների համար, ընդգծեց, որ շատ լավ են արել, որովհետեւ նրանք պայքարում են անարդարության դեմ: Միեւնույն ժամանակ, Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2021 թվականին չորս մարզեր, այդ թվում՝ նաեւ Գեղարքունիքը, Նիկոլ Փաշինյանին ընտրելու «չեմպիոններն» էին:

— Ուզում եմ հիշեցնել, որ Գեղարքունիքի մարզում «մարդ էին ճղում», երբ ասում էինք` եթե ընտրեք Նիկոլ Փաշինյանին, Արցախի մասին չեմ խոսում, ձեր սոցիալական վիճակն էլ է վատանալու, դուք դառնալու եք «տուգանքի մատերիալ»: Բայց իմ շատ հարգելի մարտունեցիները, վարդենիսցիները, գավառցիները ասում էին` հացը հազար դրամ էլ դառնա, մենք Նիկոլ ենք ընտրելու: Ակցիայի ժամանակ մեկն ասում էր` ինչի՞ պետք է գնամ ռուսի ունիտազը լվանամ եւ դրանից բերեմ, հարկ տամ Նիկոլ Փաշինյանին: Այո՛, երբ հունիսի 20-ին գնում, քվեաթերթիկ էիք գցում հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պիտի հասկանայիք, որ Նիկոլի համար մենք բոլորս, դուք բոլորդ տուգանքի, հարկման «մատերիալ» եք: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը, գլխատելով մեր հերոսներին, բոլոր տեղերից հանելով փառքի անկյունները, մեր հերոսների նկարները՝ հերոս հռչակեց հարկ մուծող քաղաքացուն: Այսինքն, դուք կգնաք Պսկովում, Նիժնի Տագիլում անձրեւին, ձյանը, ցրտին բարաքներում կքնեք, ասֆալտ կփռեք, աղյուս կշարեք ու, ինչպես ձեզնից մեկն ասաց՝ ռուսի ունիտազ կլվանաք եւ ձեր աշխատածի, եկամուտի 21%-ը որպես հարկ կվճարեք Նիկոլ Փաշինյանին: Սա է իրականությունը: Բայց ես հիմա միանում եմ մարտունեցիների բողոքին, որովհետեւ, իսկապես անարդար է, սա քաղաքացու հերթական կողոպուտ է: Ու դրանով Նիկոլը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար հպարտ քաղաքացին, որին ասում էր՝ սիրում եմ, համբուրում եմ ու խոնարհվում եմ ձեր առաջ, ընդամենը սովորական տուգանքի «մատերիալ» է: Բայց նորից պիտի հիշեցնեմ` պատերազմից, հինգ հազար եւ ավելի զոհերից, հանձնված Արցախից, տասը հազար եւ ավելի հաշմված զինվորներ տեսնելուց, հազարից ավելի անհետ կորածների փաստը արձանագրելուց հետո, Բաքվի Քուրդիխանի բանտում խոշտանգվող մեր զինվորների փաստը արձանագրելուց հետո, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի մարզերը դարձան Նիկոլին ընտրողների չեմպիոն: Եթե հասկացել եք ձեր սխալը, դա եւս շատ կարեւոր է, որ հիմա գոնե ոտքի կանգնեք եւ թույլ չտաք, որ վաղը Նիկոլը հասցնի այնտեղ, որ դուք ստիպված լինեք մաքրել ոչ թե ռուսի, այլ թուրքի ունիտազը:

https://iravunk.com/sim/?p=277054&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ