Մյունխենում Նիկոլից պահանջել են հրաժարական ներկայացնել. ԱԽՔ-ը կդառնա՞ վարչապետ.Yerevan Times

Հասարակություն
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարվա կապակցությամբ շնորհավորանքներ հղած ԱԽՔ Գրիգորյան Արմենը հանդես է եկել բավական կտրուկ հայտարարություններով՝ նախ՝ անընդունելի համարելով ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները, ապա՝ Ներքին Հանդում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ռուսների վրա բարդելով: Ի դեպ՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը նույնպես տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ռուսական կողմն արգելել եվրոպացիների մուտքը Ներքին Հանդ՝ կոչ անելով Հայաստանին զբաղվել այդ հարցով, քանի որ իրենք հյուրի կարգավիճակում են գտնվում:
ԱԽՔ Գրիգորյան Արմենի պահվածքն ու հայտարարությունները, իհարկե, սպասելի էին, և այստեղ ոչ մի սենսացիոն բան տեղի չի ունեցել՝ նկատի ունենալով, թե որ բևեռի շահերն է գլխավորապես սպասարկում այս մարդը: Բայց ԱԽՔ-ի նման կտրուկ հայտարարություններն ուշագրավ են նաև ներքաղաքական իմաստով՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլից, ըստ տեղեկությունների, Մյունխենում պահանջել են հրաժարական տալ: Արդյոք Գրիգորյան Արմենի բաց հակառուսական կեցվածքի բուն նպատակն Արևմուտքին սեփական անձը որպես Նիկոլի այլընտրանք մատուցելը չէ՞, չէ՞ որ Նիկոլը վերջերս սկսել է ավելի պակաս համարձակությամբ իրեն թույլ տալ հակառուսական հայտարարություններ: Իսկ հայտնի է, որ Արևմուտքի հայասիրության միակ նպատակը մեզ ՌԴ-ից կտրելն է, իսկ ՌԴ-ից ամբողջությամբ ՀՀ-ն կտրել Նիկոլը կարծես թե չի համարձակվում: Ուստի առաջ է գալիս նրան մեկ ուրիշով փոխարինելու հրամայականը:
Մյուս կողմից, իհարկե, Գրիգորյան Արմենի ուղերձը միայն ուղղված չէ ՌԴ-ին, եթե հաշվի ենք առնում նաև այն իրողությունը, որ նույն Իրանում Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերին վերջերս էին ուղիղ տեքստով բացատրել, որ Թեհրանում ոգևորված չեն Հայաստանում Արևմուտքի աճող դերակատարմամբ:

Այնպես որ՝ հետևություններ անելու առիթ ունեն ոչ միայն Մոսկվայում, այլև թերևս հենց Իրանում, որի հետ հարաբերությունները, ինչպես հայտնի է, Հայաստանի համար ունեն ավելի քան կենսական նշանակություն:
https://iravunk.com/sim/?p=276881&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ