Միայն Ալիեւն ու ձեր իշխանությունն է կողմ, որ Հայաստանում Սահմանադրություն փոխվի. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
«Հայրենավաճառները, հող հանձնողները, գործակալները խոսում են մի ղեկավարի կատարած աշխատանքի մասին, ում ամբողջ աշխատանքային գործունեության շրջանն առ այսօր նվիրված է Հայի, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը։
 
Այն աշխատանքը, որը կատարվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, դուք պատկերացնել անգամ չեք կարող, որովհետև դուք ամբողջ իշխանական խմբով եք հեռու թե’ հայրենիքից, թե’ ռազմական գործից և թե’ այդ հայրենիքի համար կատարվող յուրաքանչյուր գործից։
 
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռք բերած սպառազինությունը թշնամուն դուք եք հանձնել ու դրանով նպաստել սահմանների թուլացմանը, Սերժ Սարգսյանի ազատագրած հողերը դուք եք հանձնել թշնամուն, դրանով դարպասները բացել ու այդ արհավիրքը բերել արդեն Հայաստան։
 
Ձեր «կատարած» ամրաշինական աշխատանքների պատճառով են բանակում զինվորները ինքնասպան լինում, ձեր «կատարած» աշխատանքների հետևանքներով են բարձունքներ հանձնվում, ձեր «կատարած» աշխատանքների արդյունքում են զինվորներ ողջակիզվում:
 
Ձեր իշխանությունն է ասում, որ Արցախը Ադրբեջան է, ձեր իշխանությունն է ասում, որ հայկական հողերը անկլավներ են ու ադրբեջանական, միայն Ադրբեջանն ու ձեր իշխանությունն է ասում, որ տասնյակ հազարավոր դասալիքներ ենք ունեցել, միայն Ալիևն ու ձեր իշխանությունն է կողմ, որ Հայաստանում Սահմանադրություն փոխվի։
 
Հ.Գ.- Միայն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էր Ալիևը ասում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը», - գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=276872&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ