Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան

Ներքաղաքական

Դատախազը երեկ սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ` Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցած «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Լիլի Մկրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է վերոնշյալ մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը` դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք եւ երաշխավորություն: Իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ժամանակին, երբ կալանավորվել էր 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը` Տաթեւ Արցախը, որը ինչպես Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանը, անչափահաս երեխաների մայր է, երկու ամիս մնաց կալանքի տակ: Ձեր խմբակցության վեց կին պատգամավորներ, այդ թվում` Դուք, երաշխավորությամբ դիմեցիք դատարանին, որպեսզի ազատ արձակվի, սակայն նա մինչեւ վերջին ժամը պահվեց բանտում, եւ միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին, երբ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեպքում հենց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց կիրառված խափանման միջոց կալանքը:

— Առհասարակ, ակնհայտ է, որ իրավական դաշտում իրավականության կոմպոնենտներ փնտրելն անիմաստ է, այս ամենը քաղաքական որոշման հետեւանք է: Տաթեւ Արցախը կալանքի տակ էր քաղաքական որոշման հետեւանքով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ այս երկու կանայք ազատ են արձակվում: Իրավական համակարգն այնքան է դեգրադացվել, հասել ենք նրան, որ անչափահաս երեխաների մայրերն այսօր հայտնվում են կալանքի տակ: Մինչդեռ կան կիրառելի այլ միջոցներ` ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք… Ուղղակի, դատական համակարգն այլեւս վերածվել է պատժագործիքի եւ ոչ թե արդարադատության իրականացման միջոցի:

— Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ եթե Տաթեւ Արցախին մեղադրում էին ընդամենը ֆեյսբուքյան մի գրառման համար, ապա ՔՊ-ական պատգավորները հերթ էին կանգնել, որ երաշխավորություն ներկայացնեն` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Չէ՞ որ այս իշխանությունը հայտարարում էր, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում են լինելու:

Իրենք վաղուց են թաթախվել հնարավոր բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ: Եվ երեսպաշտություն է նրանց կողմից տարիներ շարունակ շահարկել, խոսել կոռուպցիայի մասին, երբ, միեւնույն ժամանակ, իրենց ամիջական հարազատները ոտքով-գլխով ներքաշված են կոռուպցիան բնույթի գործարքների մեջ, ինչը փաստ է: Բայց եթե խոսում ենք զուտ կալանքի մասին, ապա էլի եմ շեշտում` կայացվում են քաղաքական որոշումներ: Տեսեք, թե քանի քաղաքական հետապնդվողներ ունենք` Արմեն Աշտոյանը, Նարեկ Մալյանը եւ մյուսները: Նրանք միմիայն քաղաքական որոշման հետեւանքով են այսօր անազատության մեջ հայտնվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276289&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу