Ով է երեւ կալանավորված կանանցից Լիլի Մկրյանը

Քրեական

Aravot.am-ը գրում է. ««Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը (լուսանկարում) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Երեկ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսյա կալանք կիրառվեց նաեւ Լիլի Մկրյանի նկատմամբ: Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Լիլի Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով:

«ՕԺանդակելը կայացել է իբրեւ խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը եւ չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաեւ այն, որ իբրեւ Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ:

Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետեւաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել: Ինչ վերաբերում է չարաշահմանը, այստեղ չարաշահում եւս չկա: Իր լիազորությունների շրջանակում Անի Իսպիրյանը ինչ որ կատարել է՝ որեւէ ձեւ պետական շահին վնաս չի պատճառվել:

Նույնիսկ պայմանականորեն ինչ գործողություններ էլ կատարած լինեն, ես ուղղակի չեմ կարող բոլոր փաստական տվյալների բովանդակությունը բացահայտել, ավելի շատ վկայում են այն մասին, որ դրանք եղել են հօգուտ պետության շահերի, ոչ թե ի վնաս: Ավելին ասեմ՝ այդ փաստական տվյալների մեջ նույնիսկ չի էլ երեւում, որ որեւէ մեկը եղել է շահագրգռված, իր կամ այլոց օգտին ինչ-որ գործողություններ կատարելու՝ ունենալով անձնական կամ նյութական շահագրգռվածություն: Ես չեմ կարող շատ մանրամասն ներկայացնել, բայց խոսքը մրցույթի մասին է… այս գործում առկա տվյալները վկայում են այն մասին, որ ամեն ինչ արվել է, որ այն ընկերությունը հաղթող համարվի, որն ավելի լավ պրոդուկտ կարող է տալ պետությանը երկարատեւ ժամկետով, այլ ոչ թե ամեն ինչ արվել է, որ այս ընկերությունը հաղթի ու կապ չունի, թե ինչ պրոդուկտ կտա»,- Aravot.am-ին ասել է Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

https://iravunk.com/sim/?p=275263&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին