Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության կապիտանին. Shamshyan.com

Քրեական

Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 61-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։

Վերջինս աչքի հատվածում ստացել է ծանր վնասվածք և տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել և աչքի մեկը հեռացրել են։ Նա ունի նաև այտոսկրերի կոտրվածքներ, քանի որ ստահակները անօգնական Կ. Միրզախանյանին ծեծի են ենթարկել՝ հարվածելով փայտերով, ձեռքերով ու ոտքերով։

Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, ժամերի ընթացքում հայտնաբերել են Կ. Միրզախանյանին դաժան ծեծի ենթարկած «ոհմակի» անդամներին և բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերով նրանց ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և քննիչի կողմից իրականացվել է լայնածավալ, բազմակողմանի և ճիշտ քննություն, ինչի արդյունքում էլ նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել և քննիչը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձինք վերցվեն երկամսյա կալանքի։

Դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է Խ. Հովհաննիսյանին և Կարապետ Մ.-ին ազատ արձակել, իսկ Կարեն Թ. -ի նկատմամբ խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարել է, որից հետո կալանավորվածին տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Դատավորը ի՞նչ աստիճանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, որ քաղաքացուն դաժան ծեծի ենթարկած, կարելի է ասել՝ հաշմանդամ դարձրած անձանց դատարանի դահլիճից բաց է թողնում։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել։ Ճիշտ ասած առաջին օրվանից վստահություն չկար, որ ստահակները կհայտնաբերվեն, բայց պարզվեց, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության,  ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, կարճ ժամանակում հայտնաբերեցին դրանց ու քննիչն էլ հսկայական աշխատանքների արդյունքում քրեական վարույթը սկսեց, տարան դատարան։ Ու մեծն դատավոր Մեխակյանը, չգիտես ինչու, որոշեց, որ մեկը պետք է կալանավորվի, այլ ոչ թե «գլավարն» ու մյուսը։

Եթե դատավորի հարազատի նկատմամբ այդքան դաժան վերաբերմունք ցուցաբերեին, կարելի է ասել՝ «թուրքի հոգեբանությամբ» ծեծեին, մի աչքը կուրացնեին, էդ դատավորն ի՞նչ էր անելու, էլի բաց էր թողնելո՞ւ։

Հենց նման դատավորներն են, որ վարկաբեկում են դատական համակարգը։ Հետո էլ ասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խի ա անարգանքի սյունին գամում դատավորներին։ Այդ պարագայում ոչ թե պետք է անարգանքի սյունին գամել, այլ ասել՝ տղա ջան դիմումդ գրիր ու աշխատասենյակիդ դուռը հետևիցդ փակիր»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածը ոստիկանության Վաղարշապատի բաժնում աշխատել է անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչ, կոչումով կապիտան է և միշտ դրական է բնութագրվել թե՛ գործընկերների, թե՛ իրեն ճանաչողների կողմից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում, թե ինչպես և ինչու «Նուռ»-ի սեփականատերը ու նրա ընկերները տուժածին խաբելով բերում են խանութ, իջեցնում նկուղ ու բորենու նման հարձակվում ու ծեծի ենթարկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
© https://shamshyan.com/hy/article/2024/01/30/1254736?fbclid=IwAR2VIOk8hn4KrLvzkMKCE_-drrdlNBPm3r64vQR38c2WFeu92XE44i-1wk4_aem_AY4kyk5TauXYLF9oksQ8q26K6kO5gSZfhATTfJu-LJjWXiLZp01l49ISxCYnY3DbMrg

https://iravunk.com/sim/?p=274951&l=am/
Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին