Վաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեց

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271069&l=am) գա­լիս են հու­շե­լու, որ ռուս­նե­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան դիր­քերն ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ամ­րա­նալ: Մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րով, եւ, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին Ավ­դեեւ­կա­յում ակ­տիվ հար­ձա­կում­նե­րը շա­րու­նակ­վում են: Ա­վե­լին, գործ­նա­կա­նում աչ­քի ա­ռաջ կա­րե­լի է հա­մա­րել Ավ­դեեւ­կա­յի ամ­բող­ջա­կան շրջա­փակ­ման պա­հը, ո­րը, թե­րեւս, նաեւ նե­րուկ­րաի­նա­կան մեծ քա­ղա­քա­կան պայթ­յու­նի մեկ­նար­կի կետն է դառ­նա­լու:

Իսկ այս պա­հին ներ­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սրա­ցում­նե­րը այն կար­գի են, որ կա­րե­լի է հա­մե­մա­տել մեծ ճա­կա­տա­մար­տից ա­ռաջ ու­ժե­րի վերջ­նա­կան խմբա­վոր­ման հետ: Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ Կիե­ւի քա­ղա­քա­պետ Կ­լիչ­կոն, հեր­թա­կան ա­պա­ցույցն էր, թե ինչ վի­ճակ է ստեղծ­վել: Ըստ նրա, Զե­լենս­կին ստեղ­ծել է բռնա­պե­տութ­յուն եւ հի­մա հասց­նում է վեր­ջին հար­վա­ծը՝ փոր­ձե­լով տո­տալ վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րին: Ընդ ո­րում, Կ­լիչ­կոն նաեւ վստա­հեց­նում է, որ չեն պատ­րաստ­վում են­թարկ­վել: Թե ում վրա է աշ­խա­տում Կ­լիչ­կոն, հայտ­նի բան է: Եվ այն, որ ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց NBC News-ի մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիի պաշ­տո­նան­կութ­յու­նը կլի­նի «մո­տա­լուտ ավ­տո­րի­տա­րիզ­մի» մա­սին թե­զի հեր­թա­կան հաս­տա­տու­մը, ե­կավ հու­շե­լու, որ Վա­շինգ­տո­նը չի հա­պա­ղի Զե­լենս­կուն ներ­կա­յաց­նել, որ­պես բռնա­պետ՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ա­սենք, Ս­պի­տակ տունն ար­դեն ու­ղիղ հար­ձակ­ման է ան­ցել, ա­ռանց թաքց­նե­լու: Ջոն Քիր­բին նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց. «Թ­ռիչ­քու­ղին ա­վե­լի է կար­ճա­նում։ Եվ մենք կար­ծում ենք, որ մինչև տա­րե­վերջ օգ­նե­լու ժա­մա­նակ ու­նենք, մինչև մեզ հա­մար շատ ու շատ դժվար դառ­նա շա­րու­նա­կել ա­ջակ­ցել Ուկ­րաի­նա­յին: Եվ շու­տով տա­րե­վերջ է...»: Այն, որ խո­սում է գա­լիք տար­վա­նից Ուկ­րաի­նա­յին տրա­մադր­վող օգ­նութ­յան կանգ­նեց­ման մա­սին, դա հաս­կա­նա­լի է: Բայց ի՞նչ է ակ­նար­կում թռիչ­քու­ղու մա­սին, որ Ուկ­րաի­նա­յում պետք է հի­շեն աֆ­ղա­նա­կան թռիչ­քու­ղի՞ն, որ­տեղ երկ­րից փախ­չող­նե­րը կախ­վել էին ա­մե­րիկ­յան ինք­նա­թիռ­նե­րի շաս­սիից, թեեւ այն­տեղ էլ բա­վա­րար տեղ չկար բո­լո­րի հա­մար: Ա­մեն դեպ­քում, Կիե­ւում շատ լուրջ մտա­ծե­լու հար­ցեր ու­նեն: Ա­ռա­վել եւս, երբ հա­ջոր­դեց ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Ս­տոլ­տեն­բեր­գի հար­վա­ծը, թե՝ ի­րա­վի­ճակն Ուկ­րաի­նա­յում կրի­տի­կա­կան է, այն­տե­ղից պետք է սպա­սել «վատ նո­րութ­յուն­նե­րի»:

­Կարճ ա­սած, Կիե­ւը պար­տա­վոր է նստել բա­նակ­ցե­լու Մոսկ­վա­յի հետ: Հա­կա­ռակ դեպ­քում, Վա­շինգ­տո­նը պարզ հայտ­նում է՝ օգ­նել ար­դեն չի կա­րող, եւ կլի­նեն միայն «վատ նո­րութ­յուն­ներ»: Ու դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ, նա­յե­լով ի­րա­վի­ճա­կին, ո­րը ծա­վալ­վել է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Իս­րա­յե­լի եւ «ՀԱՄԱՍ»-ի հրա­դա­դա­րը վեր­ջա­ցավ, եւ դրա­նով Բայ­դե­նի վար­չա­կազ­մը ստիպ­ված է բախ­վել նո­րա­նոր խնդիր­նե­րի: Վեր­ջին փաս­տը. Ե­մե­նը Բաբ ալ-­Ման­դա­բի նե­ղու­ցում հար­ված­ներ է հասց­րել նախ իս­րա­յել­յան եր­կու, ա­պա նաեւ Կար­միր ծո­վում գտնվող ա­մե­րիկ­յան «Քար­նի» էս­մի­նե­ցի եւ մի քա­նի այլ, այդ թվում՝ բրի­տա­նա­կան նա­վի: Այս­պի­սով, Ե­մե­նը ռազ­մա­կան հար­վա­ծի տակ է պա­հում հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րի հա­մար կա­րե­ւո­րա­գույն ու­ղի­նե­րից մե­կը` Բաբ ալ-­Ման­դա­բի նե­ղու­ցը, որ­տեղով անց­նում է Կար­միր ծով եւ Սո­ւե­զի ջրանցք տա­նող եր­թու­ղի­նե­րը: Ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րին չհա­ջող­վի ի­րա­վի­ճա­կը կար­գա­վո­րել, այս հար­ված­ներն ա­ռա­ջին հեր­թին հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան հա­մար են լուրջ խնդիր դառ­նա­լու:

­Բայց ա­մե­նա­վատն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար այն է, որ ե­մեն­ցի­նե­րը, ո­րոնց ժա­մա­նա­կին ան­գամ հաշ­վարկ­նե­րի մեջ չէին նե­րա­ռում, հի­մա հա­մար­ձակ­վում են գրո­հել ա­մե­րիկ­յան ռազ­մա­նա­վե­րը: Այ­սինքն, ո՞ւր է ի­ջել ԱՄՆ-ի մի­ջազ­գա­յին վար­կը: Ու սա այն դեպ­քում, երբ ուր­վագծ­վում է նաեւ Չի­նաս­տա­նի հետ մեծ հա­կա­մար­տութ­յու­նը: Այս­պի­սով, Վա­շինգ­տո­նը կար­ծես պար­տադր­ված է Ուկ­րաի­նա­յից մի կերպ գլուխն ա­զա­տել: Միայն թե դրա­նից հե­տո Ռու­սաս­տա­նը կհաս­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի մա­կար­դա­կի, ո­րի պա­րա­գա­յում, կրկնենք, Ա­լիեւն ու Նի­կոլն ի­րոք ա­մե­նա­լուրջ մտո­րում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը կու­նե­նան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=271070&l=am/
Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան