Մոսկվան անթաքույց ակնարկում է, որ փոխում է նախկին խաղի կանոնները

Վերլուծություն

­Դա­տե­լով հայ­տա­րա­րութ­յու­նից, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը, Մոսկ­վան եւս քաջ գի­տակ­ցում է, թե կոնկ­րետ ինչ խնդիր է Վա­շինգ­տո­նը հե­տապն­դում Հա­րա­վա­յին Կով­կա­սում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=270601&l=am): Չ­նա­յած, հար­ցը գի­տակ­ցե­լը չէ. Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ա­ռանցք սար­քե­լու ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րը նոր բան չեն, եւ Մոսկ­վան էլ նոր չէ, որ պետք է դա տես­ներ: Ա­վե­լի ճիշտ՝ Լավ­րովն ընդգծ­ված ցույց տվեց, որ գի­տակ­ցում է, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ են ու­զում, դրա­նով նաեւ, որ ու­նի հա­կազ­դե­ցութ­յան հա­մա­պա­տաս­խան քայ­լեր:

Այս­պես, ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը «լկտիութ­յուն» ո­րա­կեց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի այ­ցե­րը Կենտ­րո­նա­կան Ա­սիա, որ­տեղ նրանք պա­հան­ջում են՝ հե­տե­ւել Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րին։ «Ա­մե­րի­կա­յի, Եվ­րա­միութ­յան եւ Անգ­լիա­յի պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին պաշ­տո­նա­պես նշա­նակ­ված բա­նագ­նաց­նե­րը այժմ շրջում են Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում: Գ­նում են եւ հրա­պա­րա­կավ ա­սում. «Դուք ՀԱՊԿ-ում եք, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում, բայց դուք պետք է կա­տա­րեք մեր պատ­ժա­մի­ջոց­նե­րով սահ­ման­ված պա­հանջ­նե­րը»: Սա, իմ կար­ծի­քով, ուղ­ղա­կի լկտիութ­յուն է»:

­Ֆիք­սե­լով դա, Լավ­րո­վը նաեւ այս ան­գամ Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կով ո­րոշ այլ մտքեր եւս հնչեց­րեց, ո­րը նույն Ա­րեւ­մուտ­քին պետք է որ մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ տա: Գաղտ­նիք չէ, որ այս պա­հին Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է Ուկ­րաի­նա­յում գնալ պա­տե­րազ­մը ներ­կա վի­ճա­կով սա­ռեց­նե­լու, եւ փոր­ձում են այս մտքին տրա­մադ­րել նաեւ ռուս­նե­րին: Եվ ա­հա Լավ­րովն այս դեպ­քում էլ ար­ձա­գան­քեց ամե­նե­ւին էլ ոչ դի­վա­նա­գի­տա­կան բա­ռա­պա­շա­րով. «Ես ա­մեն ին­չի հետ հա­մա­ձայն եմ, բա­ցի այն մտքից, թե եվ­րո­պա­ցի խար­դախ­նե­րի ու գո­ղե­րի շրջա­նում հե­ղի­նա­կութ­յան մնա­ցորդ­ներ կան։ Ե­թե ​​մար­դը ձեզ մի քա­նի ան­գամ խա­բել ու կո­ղոպ­տել է, իր հե­ղի­նա­կութ­յան ի՞նչ մնա­ցորդ­ներ կա­րող է ու­նե­նալ: Հույս կա՞, որ ուշ­քի կգա ու ազ­նիվ կդառ­նա։ Ար­ժե՞ նո­րից փոր­ձել: Ն­րանց հա­մար ստո­րագր­ված բո­լոր փաս­տաթղ­թե­րը ո­չինչ չեն նշա­նա­կում։ Սա ուղ­ղա­կի շե­ղում է, որ մեկ-եր­կու տա­րի հե­տո մեջ­քիցդ դա­նա­կա­հա­րի…»:

­Թե ին­չու է Ա­րեւ­մուտ­քին այս պա­հին պետք ճնշե­լու փո­խա­րեն նո­րից խա­բել Մոսկ­վա­յին, Լավ­րո­վը բա­ցատ­րում է. «Փաստն այն է, որ մեր ռազ­մարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը 2024թ. կգոր­ծի ամ­բող­ջա­կան հզո­րութ­յամբ»: Այ­սինքն, ժա­մա­նակ է պետք, որ թու­լա­ցած Ուկ­րաի­նա­յին նո­րից զի­նեն: «Ե­թե ​​մեզ չհա­ջող­վեց հաղ­թել, մեզ ու­զում են խա­բել»,- ման­րա­մաս­նում է Լավ­րո­վը՝ հնչեց­նե­լով ա­մե­նա­կա­րե­ւոր միտ­քը. «Ա­պա­գա կո­րուստ­նե­րից խու­սա­փե­լու միակ մի­ջո­ցը թշնա­մուն թու­լա­ցած վի­ճա­կում մինչեւ վերջ սեղ­մելն է»:

Եր­կու նյո­ւանս այս ա­մե­նից: Նախ, Լավ­րո­վը ընդգ­ծում է, որ ռու­սա­կան ռազ­մարդ­յու­նա­բե­րութ­յու­նը հաս­նում է մաք­սի­մա­լին, եւ այդ դեպ­քում, բո­լորն են հաս­կա­նում, որ Մոսկ­վան կու­նե­նա բա­վա­րար ուժ ոչ միայն ուկ­րաի­նա­կան, այլ նաեւ մյուս, այդ թվում՝ քա­ղա­քա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րը լու­ծե­լու հա­մար: Երկ­րոր­դը, որն ընդգ­ծում է Լավ­րո­վը, դա այն է, որ այս փու­լում Մոսկ­վա­յի մտքով ան­գամ չի անց­նում կանգ առ­նել. կգնա մին­չեւ վերջ՝ ու­նե­նա­լով բա­վա­րար ուժ:

­Սա միայն Ա­րեւ­մուտ­քի կամ Ուկ­րաի­նա­յի հա­մար չի աս­ված: Փաս­տը, ի­րոք, այն է, որ ոչ միայն կով­կաս­յան հար­թա­կում, այլ նաեւ Կենտ­րո­նա­կան Աս­իա­յում, այն է՝ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում հա­կա­ռու­սա­կան մի­տում­նե­րը գե­րակ­տի­վա­ցել են: Ընդ ո­րում, ոչ միայն ԱՄՆ-ի դրդմամբ. Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում ոչ պա­կաս ակ­տիվ է Թուր­քիա­յի գոր­ծո­նը: Կմ­նա՞ ռու­սա­կան սպաս­վող նա­խա­գա­հա­կան ընտ­րությ­ուն­նե­րից հե­տո Լավ­րո­վը, թե՝ ոչ, ի­հար­կե, այլ հարց է: Բայց երբ նա էս գլխից է ա­ռաջ­նա­յին պլա­նով ի ցույց դնում նախ՝ ռու­սա­կան ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լի մաք­սի­մալ մա­կար­դա­կի հաս­նե­լու սպա­սե­լի­քը, ա­պա նման ծայ­րա­հեղ կոշ­տութ­յամբ մեր­ժում է ա­րեւմտ­յան եւ մյուս ա­ռա­ջարկ­նե­րը, ա­պա այս ա­մե­նը մեկ տրա­մա­բա­նութ­յուն կա­րող է ու­նե­նալ: Սա Մոսկ­վա­յի գրե­թե ան­թա­քույց ակ­նարկն է, որ գնում է խա­ղի մինչ այս գոր­ծող կա­նոն­նե­րի փո­փո­խութ­յան, եւ բո­լոր ուղ­ղութ­յու­նն­երում ա­ռաջ­նա­յին տե­ղում է դնե­լու սե­փա­կան շա­հը՝ հիմն­ված սե­փա­կան ռազ­մա­կան հա­մա­կար­գի ա­ջակ­ցութ­յան վրա: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ 2024թ.-ին, այն է՝ մար­տին նա­խա­տես­ված ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո: Հաս­ցեա­տե­րե­րից ով այդ զգու­շա­ցումն ինչ­պես կըն­դու­նի, դա ար­դեն այլ հարց է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270602&l=am/
Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան