Երեւանի ավագանիում տեղի ունեցածը ցածրակարգ հասարակության համար ֆասթ ֆուդ էր. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ այլեւս չի զարմանում ո՛չ խորհրդարանում երեկ, այսօր եւ վաղը տեղի ունենալիք, ո՛չ էլ Երեւանի ավագանիում տեղի ունեցածից: Ըստ նրա` ավագանիների փոխադարձ հայհոյանքներն ու միմյանց վրա ջուր շփելը ցածրակարգ հասարակության համար ֆասթ ֆուդ էր:

— Մի՛ զլացեք եւ մոնիթորինգ արեք, թե այդ էժանագին ներկայացումները, որտեղ կինը տղամարդու հայհոյանք է տալիս, քանի հարյուր հազար դիտում է ունեցել, եւ համեմատեք լուրջ խոսքի հետ: Դիմում եմ այն գործիչներին, որ սոցցանցում գրում են` «էջիս դիտելիությունը ընկել է, մի հատ պլյուս դրեք»: Ոչ մեկիդ էջի դիտելիությունը չի ընկել: Պարզապես, դե, իշխանության մասին չեմ խոսում, նաեւ ընդդիմության թեթեւ ձեռքով մենք ստացանք բացարձակապես անհաղորդ հասարակություն, որը ոչինչ այլեւս չի ուզում լսել: Նրան չի հետաքրքրում, թե վաղը իր հայրենիքի հետ ինչ է լինելու, ինչպես նրան չէր հետաքրքրում, թե ինչ եղավ Արցախի հետ: Նա թքած ուներ այն 100 հազարից ավելի արցախցիների վրա, որոնք երկու օրում դարձան անտուն, որոնք տասնյակ հազարներով դեկտեմբերի 1-ից դուրս են գալու տներից, որովհետեւ տան վարձը չեն կարողանում վճարել: Մենք ստացանք մի հասարակություն, որին չի հետաքրքրում, թե իր սեփական տան հետ ինչ է լինելու վաղը: Նա ասում է՝ ինձ տվեք Երեւանի ավագանու տեսարան, որտեղ կինը կարող է հայհոյել վերջին խոսքերով, եւ դա կարող է ունենալ 100 հազարավոր դիտում, որտեղ ինչ-որ մեկը կարող է թաղապետերին ասել` «տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ»` նրա համար, որ 20 հոգով մի անկյուն են քաշել մի հոգու:

https://iravunk.com/sim/?p=270240&l=am/
Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան