Հաջիևի արձագանքը Ռուբեն Վարդանյանի և Սամանտա Փաուերի գործունեությանը
Միջազգային«Գոհ լինելով «Ավրորա» մրցանակի առավելություններից՝ Սամանտան միավորվել է այս հիմնադրամի հիմնադիր, հայտնի օլիգարխ և «կեղտոտ փողեր» լվացող Ռուբեն Վարդանյանի հետ, ով ֆինանսավորել է Ուկրաինայում անջատողականությունը»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ X սոցիալական ցանցի հրապարակման մեջ, փոխանցում է ԱՊՊԱ-ն։
Հաջիևը նշել է նաև․ «Հատկանշական է, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները Ռուբեն Վարդանյանի դեմ պատժամիջոցներ էին պահանջում փողերի լվացման սխեմաների համար։ Ռուբեն Վարդանյանը, 2022 թվականի հոկտեմբերին Ղարաբաղում հայտնվելուց հետո, ծրագրել էր նաև պետական հեղաշրջում Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ»։
Հաջիևը մեղադրել է նաև Ռուբեն Վարդանյանին և Սամանտա Փաուերին․
«Ավրորա» մրցանակի շրջանակներում ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան, սեփական շահերը և քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանտա Փաուերի ընդհանուր արժեքներն ու շահերն էին։
Հանի՛ր դիմակդ։ Ադրբեջանում USAID-ի համար այլևս տեղ չկա գործելու»․-գրել է Հաջիևը։
https://iravunk.com/sim/?p=270049&l=am/