ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՀՀ–ԵՄ համատեղ հայտարարության մեջ տողերի արանքում հակիրճ նշվել է մի շատ հետաքրքիր մանրամասն. ԵՄ–ն Հայաստանին ոչ մահաբեր զենք է նվիրելու: Ըստ Տելեգրամ ալիքներում տարածված խոսակցությունների` դրանք ջրցան մեքենաներ են և ցույցերը ցրելու այլ տեխնիկա, ոստիկանական մահակներ և էլեկտրաշոկերներ։ Այսինքն` Շառլ Միշելի պատկերացմամբ, «խաղաղության խաչմերուկ» նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանություն արտաքին ագրեսիայից, այլ խամաճիկ Փաշինյանին աթոռին պահելու ոստիկանական միջոցներ, քանզի ԵՄ–ում վախենում են, որ ՀՀ քաղաքացիների ինքնաբուխ զանգվածային ընդվզումը կարող է հանգեցնել կապիտուլյանտի չնախատեսված գահընկեցության: Ի դեպ, նաև շշուկներ են պտտվում, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներն իրականում ոչ թե բանակի, այլ ոստիկանության համար են:
https://iravunk.com/sim/?p=270018&l=am/