ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԵթե ՌԴ կառավարությունը Գյուղատնտեսության նախարարության առաջարկով արգելի կոշտ ցորենի արտահանումը երկրից 2023 թվականի դեկտեմբերի 1–ից մինչև 2024 թվականի մայիսի 31–ը, ապա Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակը կարող է բարդ լինել՝ հացի և մակարոնեղենի որոշ տեսակներ անխուսափելիորեն կթանկանան։ Ըստ Տելեգրամում տարածված լուրերի` Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ամբողջ ուժով լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ–ն ներառվի այն երկրների ցանկում, որոնց վրա չի ազդի առաջարկվող արգելքը՝ Բելառուսը, Աբխազիան և Հարավային Օսիան։ Ասում են, որ Վաղարշակ Հարությունյանին զգուշացվել է` եթե ձախողի այդ առաքելությունը, ապա անձամբ իր համար վատ հետևանքներ կլինեն:
https://iravunk.com/sim/?p=269539&l=am/