Փաշինյանն այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է «խաղաղություն» բառով. Մամիջանյան

Ներքաղաքական

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցուց դեպի Ազգային ժողով երեկ լուռ երթ իրականացվեց` ՀՀԿ երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ: Անդրադառնալով օրվա խորհրդին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ ասաց, որ նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է: Նրա գնահատմամբ` այն վայրկյանին, երբ այդ ցավը վերափոխվի ցասման, բոլոր լուծումներն ինքնին կգան:

— Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական բնակավայրերը դաջված են յուրաքանչյուր հայի սրտին: Եթե ինչ-որ մարգինալների, դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից, քանի որ իրենք այնպես չեն պահում իրենց, իբր սա իրենց հայրենիքն է: Սա մեր հայրենիքն է: Տարբեր ՔՊ-ական երեսփոխաններ խոսում են, որ բանակցում են Արցախում հայերի իրավունքների եւ ազատությունների համար: Հենց հիմա թող բոլորով հավաքվեն, գնան իրենց բանակցած իրավունքների ու ազատությունների պայմաններում ապրեն, տեսնեմ քաղցր է, թե` ոչ:

— Իշխանությունը հիմա նաեւ առաջ է քաշում «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտը: Ի՞նչ կասեք այս մասին:

Փաշինյանն այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով: Մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հպարտորեն հայտարարեց, թե կապիտուլյացիան ու հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունի` այսուհետ լոգոյի տակ ենք հանձնելու: Փաշինյանը վերջին հինգ տարիներին «խաղաղություն» բառն օգտագործելով` ցավ, արյուն ու մահ է բերել: Իրենք փորձում են ներկայացնել իրենց հայրենավաճառությունը` որպես ՀՀ-ի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման մեծ ձեռքբերում: Մինչդեռ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը երբեք հարցականի տակ չեն եղել։ Իրենք են ստեղծել այդ խնդիրները եւ հիմա իբր ներկայացնում են, թե ուզում են լուծել: Հայրենիքը քառակուսի կիլոմետրերով չեն հաշվում: Այդ 29.8-ը կեղծ օրակարգ է։ Սրանք փորձելու են արոտավայրեր ստանալու դիմաց ներկայացնել դա որպես մեծ հաղթանակ, բայց հանձնելով ռազմավարական բարձունքներ, երկու միջպետական ճանապարհներ` դեպի Վրաստան ու Իրան։ Հիմա իրենք չեն էլ թաքցնում: ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը հպարտորեն ասում էր, որ իրենք հետ են բերելու մի քանի արոտավայրեր Տավուշի մարզում, բայց մոռացավ նշել, որ դրա դիմաց մենք զրկվելու ենք Տիգրանաշենից, ութ գյուղերից, ՀՀ-ն մեր բարեկամ Վրաստանին կապող երկու ճանապարհներից մեկից` առնվազն այն թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ:

https://iravunk.com/sim/?p=269276&l=am/
Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան