Պետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավեր են ստացել հավաքականի առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար։ Այս անգամ Պետրակովը հրավիրել է 24 ֆուտբոլիստի։ Հայտացուցակում տեղ չեն գտել Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, պորտուգալական «Կասա Պիայի» նորեկ Արթուր Սերոբյանը, «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Փոխարենը հայտացուցակում է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Հոկտեմբերի 12-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մեր հավաքականը հերթական հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ մրցակցի դաշտում հանդիպելով Լատվիային։ Հոկտեմբերի 17-ին էլ Պետրակովի թիմը ընկերական խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ և հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդգար Սևիկյան - «Պարի Նիժնի Նովգորոդ» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)