Փաշինյանի նախկին խոսնակի փարիսեցիությունը եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական չի լինում

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որը նաեւ աշխատել է «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, հայտարարել է, թե ցավում է, ընդունում է բոլոր մեղադրանքները ու գիտակցում, որ ինքն էլ է մեղավոր: Նա կոչ է արել իր նախկին կոլեգաներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ սրտացավություն մեր հայրենակիցների նկատմամբ՝ անկախ ամեն ինչից: Այս հայտարարությունից նույնիսկ կարելի էր հուզվել, եթե փարիսեցիության հերթական դրսեւորումը չլիներ, ինչը պարզվեց ասվածից շատ կարճ ժամանակ անց:

Հանդուրժողականություն, միմյանց ներելու մասին բարոյահոգեբանական ճառ ասող Մանեն եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական իրականում չի լինում: Սույն հայտարարության տակ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, սփյուռքահայ ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ հետաքրքրվել էր, թե պատրաստվում է իր դեմ բողոքը հետ վերցնել, եթե իր սխալը գիտակցում ու զղջում, ինչին ի պատասխան՝ Մանեն նշել է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել կառավարության շենքում՝ դեռեւս Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանի եւ պատերազմից նոր վերադարձած Հակոբ Պէրպէրեանի միջեւ, ինչի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում Հ. Պէրպէրեանը պատմել էր հետեւյալը. «Նոր էի վերադարձել Արցախից Հայաստան: Մեզ հրամանատարն ասաց` գնացեք, երկու օր հանգստացեք, թարմացեք, հետ եք վերադառնալու: Երեկոյան 20:00-ին հասա Երեւան, հրապարակով անցնում էի, երբ տեսա մարդիկ են հավաքված, եւ այնտեղ իմացա, որ ինչ-որ ստորագրություն է տեղի ունեցել, հողերը հանձնվել են: Իջա, որ տեսնեմ` ինչ է կատարվում, հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանին: Դե, բնական է, պատերազմից ես վերադարձել ու լսում ես, որ հողերը հանձնել են, հո ծաղկեփունջ չէի նվիրելու իշխանության ներկայացուցչին: Իր դեմքին թքեցի եւ ասացի, որ Դուք մեզ դավաճանել եք, մենք ուզում էինք պատերազմը շարունակվի, ոչ թե այս պայմաններով կանգնեցվի: Եթե պետք էր կանգնեցվեր, ապա ավելի վաղ թող կանգնեցնեին: Այդ դեմքին թքելը սկզբում սարքեցին իշխանությունը զավթելու փորձ, հետո տեսան, որ իրենք էլ չեն կարողանում այդ հոդվածի տակից դուրս գալ, փոխեցին հոդվածը` ներկայացնելով զանգվածային անկարգությունների մասնակից: Այդ քրեական գործը մինչեւ հիմա ընթանում է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266323&l=am/
Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան Ռուսական տանկը միայնակ ոչնչացնում է թշնամու 8 զրահատեխնիկայի շարասյունը. անհավանական մարտի ամբողջական տեսանյութը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթը ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդում (01 հուլիսի 2023թ.) ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.) Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ Հայտարարություն Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայկ Բաբուխանյանը ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական 2-րդ ֆորումին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը հարգանքի տուրք մատուցեց, տեսանյութ․ ֆոտոշարք Աջակցեք «Իրավունք» թերթին Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ