Երեւանի քաղաքապետի ընտրությունը կունենա «չնախատեսված» շրջադարձ

Ներքաղաքական

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն այդպես էլ չհամաձայնեցին ուղիղ եթերում, հանրության աչքի առաջ բանակցել միմյանց եւ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի հետ՝ միանալու Երեւան քաղաքում իշխանափոխություն իրագործելու օրակարգի շուրջ: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով՝ փորձեր չեն եղել նաեւ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, միայն հեռահար «ուղիղ եթերներով» քաղաքական ուժերը «փոխհրաձգություն» իրականացրին, որի թիրախում ամենեւին էլ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չէր, այլ այն, թե ով ինչ դիրք պետք է ունենա՝ քաղաքային հնարավոր իշխանափոխության դեպքում:

Այսպիսով՝ իբրեւ ամենաթունդ ընդդիմադիրներ Մարությանի «Ազգային առաջընթացն» ու Թեւանյանի «Մայր Հայաստան»-ը որոշել են առհասարակ բոյկոտել հոկտեմբերի 10-ին նախատեսված Երեւանի նորընտիր ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունը: Մինչդեռ իրականում դրանով ապահովում են հենց Տիգրան Ավինյանի անցնցում ընտրությունը, քանի որ այլ թեկնածու չկա: Իսկ սեփական թիմակիցներին նույն քաղաքական ուժերը «կերակրում են» նրանով, թե այսպիսի քայլով քաղաքապետի ընտրությունը չի կայանա, եւ տեղի կունենան նոր ընտրություններ: Այո՛, առկա ավերի ու աղետի մասշտաբները չգիտակցելով՝ պարզվում է՝ դեռ կան քաղաքական գործիչներ, որոնք հնարավոր են համարում էլի փողոցներով ընկած քարոզարշավ իրականացնելը: Ընդ որում՝ սա էլ Տիգրան Ավինյանի օգտին է, որովհետեւ վերջինիս սրտով էլ չէ քաղաքային իշխանությունը կիսել Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության հետ, առանց որի ձայների, նույնիսկ ժեկի պետ չի կարողանա ընտրվել, ուր մնաց, թե քաղաքապետ:

Արդյունքում՝ ստացվեց այնպես, որ գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է, նա կա՛մ չի միանում բոյկոտին, եւ Ավինյանն ընտրվում է՝ ունենալով մազից կախված իշխանություն, կա՛մ բոյկոտում է, տեղի են ունենում նոր ավագանու ընտրություններ, որտեղ ՔՊ-ն այս ընտրությունից դասեր քաղած եւ Թեւանյանի ու Մարությանի գահավիժող վարկանիշից օգտվելով՝ միանգամից նկարում է իրեն այնպիսի ձայներ, որով վերընտրվում է՝ այս անգամ արդեն առանց «Հանրապետություն» կուսակցության օգնության եւ ուժեղացած: Վ. Ղուկասյանը, կարծես թե, պատրաստվում է ընտրել առաջին տարբերակը, եւ այստեղ հարցերի հարցը մնում է այն, թե բոյկոտող ու ընդհանուր հայտարարի չեկող Մարությանն ու Թեւանյանը վերարտադրեցին նիկոլականների իշխանությո՞ւնը, թե՞ «սեւ ու սպիտակ» օպերացիան «չնախատեսված», պայթեցրած «Հանրային ձայնը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266316&l=am/
Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան Ռուսական տանկը միայնակ ոչնչացնում է թշնամու 8 զրահատեխնիկայի շարասյունը. անհավանական մարտի ամբողջական տեսանյութը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթը ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդում (01 հուլիսի 2023թ.) ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.) Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ Հայտարարություն Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից